Հունաստանը մտադիր է համալրել իր բանակի զինանոցը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ֆոնին: Խոսքը Ֆրանսիայից Dassault Rafale բազմաֆունկցիոնալ 18 կործանիչների ձեռքբերման մասին է, հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:
Աթենքը նաև ցանկանում է ուղղաթիռներ և չորս նոր ֆրեգատ ձեռք բերել, իսկ Գերմանիայում արտադրված այս տեսակի չորս նավ կարդիականացվի: Բացի այդ, 5 տարվա ընթացքում Հունաստանի զինված ուժերի շարքերը կհամալրեն 15.000 նորակոչիկներ:
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Փարլին ողջունել է Աթենքի մտադրությունը: Սա Dassault Rafale կործանիչների առաջին գնումն է եվրոպական պետության կողմից:
Աթենքը չի բացառել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի ներգրավումը:
Թուրքիայի վարքագիծը սպառնում է Եվրոպայի արևելյան սահմաններին և խարխլում է տարածաշրջանի անվտանգությունը, նշել է Միցոտակիսը: Աթենքը պատրաստ է Անկարայի հետ իր տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծել, շեշտել է նա: Այնուամենայնիվ, Հունաստանի վարչապետը չի բացառել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի ներգրավումը, եթե կողմերը չկարողանան ընդհանուր դիրքորոշման գալ: