Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ երկրում սկսվել է կորոնավիրուսային համավարակի երկրորդ ալիքը: Այս մասին հայտնում է APA գործակալությունը:
«Այն, ինչ հիմա տեղի է ունենում, երկրորդ ալիքի սկիզբն է: Ամեն օր դեպքերի թիվն ավելանում է»,- ասել է նա:
Քաղաքական գործիչը նշել է, որ երկրում երկու շաբաթ առաջ օրական գրանցվում էր COVID-19-ի մոտ 350 նոր դեպք, իսկ սեպտեմբերի 12-ին գրանցվել է ավելի քան 850 դեպք: Ընդ որում, Ավստրիայում բոլոր նոր վարակվածների 50%-ը Վիեննայից են: