Thursday, 25 04 2024
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Խորհրդարան քաղաքական իմաստով չկա, բայց նորի մասին այժմ անիմաստ է խոսել

Հայաստանի ներկայիս խորհրդարանը բացարձակապես չի արտահայտում ներքաղաքական կյանքի իրական գունապնակը և ուժերի ու հանրային տրամադրությունների հարաբերակցությունը: Դա գործնականում վեր է կասկածից՝ անկախ այն հանգամանքից, որ բովանդակային և որակական առումով ներքաղաքական կյանք ասվածն ինքնին որոշակի հաճոյախոսություն է դրանում ներգրավված ուժերի, այսպես ասած, հիմնական կազմի համար:

Խորհրդարանի հարցում բանն այն չէ, որ կառավարող մեծամասնությունը կարող է այլևս չունենալ հանրության 70 տոկոսի վստահությունը: Եթե այստեղ իրավիճակը հարաբերական և հակասական է, քանի որ երկրում չկա հավաստի, վստահություն վայելող սոցիոլոգիայի ինստիտուտ, ապա առնվազն, այսպես ասած, ընդդիմադիր ուժերի պարագայում ակնառու է, որ ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստանը» ամենևին չեն արտահայտում հանրության մեջ այդ տեսանկյունից առկա տրամադրություններն ու ընդհանրապես ուժերի հարաբերակցությունը: Դա նշանակո՞ւմ է արդյոք, որ Հայաստանին անհրաժեշտ է խորհրդարանի նոր ընտրություն: Տրամաբանությունը հուշում է, որ, եթե խորհրդարանը չի արտահայտում առկա ներկապնակն ու տրամադրությունները, ապա պետք է ձևավորել նոր խորհրդարան: Սակայն Հայաստանի ներկայիս իրավիճակի առումով պետք է առաջնորդվել այլ տրամաբանությամբ:

Խոսքն այն մասին է, որ ներկայումս հնարավոր չէ ձևավորել խորհրդարան, որը դարձյալ չի կորցնելու պատկերի հետ կապը ընդամենը մի քանի ամիս, անգամ մեկ-երկու ամիս անց: Հարցն այն է, որ Հայաստանի ներքաղաքական կյանքը մի փուլում է, որտեղ ծավալվում են և ծավալվելու են բավականին դինամիկ գործընթացներ, հատկապես առաջիկայում կուսակցությունների մասին օրենքի, ընտրական օրենսդրության և սահմանադրական փոփոխության ֆոնին:

Միաժամանակ, կիրառության մեջ են հայտնվում մի շարք կարևոր օրենքներ, քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքից մինչև ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենք, մինչև հեռահաղորդակցության ոլորտի նոր կարգավորումներ: Ինստիտուցիոնալ վերափոխումներին զուգահեռ, իհարկե, ծավալվելու է քաղաքական կյանքի բովանդակային դինամիկան, արդեն պայմանավորված ոչ միայն ներքին սոցիալ-հոգեբանական և տնտեսա-քաղաքական, այլ նաև արտաքին քաղաքական, միջազգային ռազմա-քաղաքական զարգացումներով: Էական նշանակություն է ունենալու այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի հետ՝ թե՛ անմիջական կենսական հետաքրքրությունների գոտում, որ ունի Մոսկվան, թե՛ մասնավորապես ռուս-թուրքական հարաբերությունում և թե՛ Ռուսաստանի ներքին տնտեսա-քաղաքական և հանրային շարժերում: Այդ ամենը Հայաստանում ազդելու է քաղաքական ուժերի հարաբերակցության վրա, բերելով տարբեր տեղաշարժերի, որոնք առնչվում են ոչ միայն մինչ այդ եղած ուժերի, այլ նաև նորերս ձևավորված և ձևավորվող: Թե ինչպես կանդրադառնա այդ ամենը քաղաքական ներքին կյանքի որակի և բովանդակության վրա, բարդ է ասել, բայց պատկերի, գունապնակի վրա անդրադարձը անխուսափելի է:

Ըստ այդմ՝ առաջիկա առնվազն մեկ-երկու տարին Հայաստանում ընտրությունը լինելու է հանրային-պետական շահի իմաստով դատարկ կրակոց, ժամանակի, փողի, էներգիայի վատնում, որովհետև բացարձակապես չի օգնելու քիչ թե շատ կայուն հեռանկարի համար հանրային տրամադրություններ և ուժերի հարաբերակցություն արտահայտող խորհրդարան ձևավորելու գործին: Ըստ այդմ, ոչ միայն չունի իմաստ որևէ ընտրական գործընթացով միջամտել ներքաղաքական վերաձևումների բնական գործընթացին, այլ պետք չէ խանգարել դրան որևէ այդպիսի նախաձեռնությամբ: Իհարկե, խնդիր կառաջանա այն դեպքում, երբ խորհրդարանում հանրային տրամադրություն չարտացոլվի մեծամասնության իմաստով: Սակայն ներկայումս այդ խնդիրը գոյություն չունի, և առկա է նաև շոշափելի հնարավորություն և ներուժ Հայաստանը հետհեղափոխական շրջանում պահել այդ խնդրից զերծ: Այդ տեսանկյունից, մեծամասնության լեգիտիմության անհրաժեշտ պաշարը նաև հնարավորություն է այն ուժերի համար, որոնք ունեն ներքաղաքական կյանքում որակապես այլ մակարդակի դիրքավորումով երկարաժամկետ ներգրավվածության ու ամրացման հեռանկար: Այլ հարց է, որ կան նաև ուժեր, որոնք հեռանկարը կառուցում են քաղաքական ճգնաժամերի հաշվարկով: Բայց այդ պարագայում առավել ևս անթույլատրելի է այդ հաշվարկների արդարացումը՝ լինեն դրանք ներքին, թե թելադրված դրսից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում