Friday, 29 03 2024
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը

«Ուզում ենք մեր էրեխին ինքնասպանի կարգավիճակից հանեն…». զինվորի ծնողները չեն հավատում իրենց երաժիշտ որդու ինքնասպանության վարկածին

Վերաքննիչ քրեական դատարանում Ա. Բեկթաշյան, Ռ. Մխիթարյան, Կ. Մարդանյան կազմով քննվում է Վահե Ղ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գնել Գասպարյանի նախագահությամբ:

1997թ. ծնված Վահե Ղ.-ն դեպքի պահին եղել է ժամկետային զինծառայող, ջոկի հրամանատար, մարտական դիրքի ավագ, կոչումով՝ սերժանտ:

Նախաքննական մարմինը Վահե Ղ.-ին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 4-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 18-ից  20-ն ընկած ժամանակահատվածում նույն վաշտի ժամկետային զինծառայող, կոչումով՝ շարքային Ալբերտ Պ.-ն մարտական դիրքի գետնատնակի պատուհանից ներս է նայել ու հայտնաբերել գետնատնակում տեղադրված մոնիտորի դիմաց քնած համածառայողին, ինչի հետ կապված՝ Վահե Ղ.-ն հայհոյանք է հնչեցրել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող Ալբերտ Պ.-ի հասցեին:

Բացի այդ, նույն օրը, ժամը  21-ն անց 30-ի սահմաններում մարտական դիրքի ջրի տարայի մոտակայքում շարքային Ալբերտ Պ.-ի կողմից շարքային Արտուշ Ա.-ին ինքնասպան լինելու ակնարկ անելու պատճառով Վահե Ղ.-ն, ըստ մեղադրանքի, ծեծել է իր նկատմամբ ստորադաս հանդիսացող Ալբերտ Պ.-ին՝ ձեռքով ապտակներ է հասցրել նրա դեմքին ու քաշքշել է:

Ըստ մեղադրանքի՝ չդիմանալով համածառայողների ներկայությամբ իր նկատմամբ գործադրված բռնությանը և կոպիտ հայհոյանքին, շարքային  Ալբերտ Պ.-ն սուբյեկտիվորեն դրանք գնահատելով որպես իր արժանապատվության նվաստացում, հանգել է հուսահատության, անելանելիության զգացողության, ինչը, ըստ մեղադրանքի, նրան բերել է ինքնասպանություն կատարելուն հակված հոգեվիճակի:

Արդյունքում 2016 թվականի դեկտեմբերի լույս 8-ի գիշերը, ժամը 2-ն անց 10-ի սահմաններում Ալբերտ Պ.-ն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց է արձակել իր ծնոտի ստորին շրջանին ու ինքնասպան է եղել:

Այս գործով ընդհանուր իրավասության դատարանը գործի դատաքննության ընթացքում նշանակել է կրկնակի հետմահու դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննություն:

Այս փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո գործով մեղադրող դատախազ Կ. Աղաբեկյանը փոփոխել է Վահե Ղ.-ին առաջադրված մեղադրանքը, նրան ավելի մեղմ մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի ոչ թե 4-րդ, այլ՝ 1-ին մասով՝ միայն Ալբերտ Պ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու՝ նրան ապտակներ հասցնելու և քաշքշելու համար:

Նոր մեղադրանքը Վահե Ղ.-ն դատարանում լիովին ընդունել է: Նա հայտնել է, թե ինքը ծանոթ է եղել շարքային Ալբերտ Պ.-ի ծնողների հետ, երբ վերջիններս եկել էին զորամաս՝ Ալբերտին տեսության: Նրանց հետ եղել է լավ հարաբերությունների մեջ: Ամեն անգամ, երբ Ալբերտի մոտ հեռախոս չէր լինում, նրա տանից իրեն էին զանգում, ինքը հեռախոսը փոխանցում էր Ալբերտին:

Վահե Ղ.-ն հայտնել է, որ Ալբերտի կողմից ծառայակցին՝ Արտուշին ինքնասպան լինելու ակնարկ անելու օրը Ալբերտն առանձին մոտեցել է իրեն ու ասել է, թե անձնական խնդիր ունի՝ ընկերուհու հետ կապված: Ալբերտն  ասել է, թե ծառայակիցներն իր հետևից «լարվում են»: Ինքը հայհոյանք է հնչեցրել ոչ թե Ալբերտի, այլ նրա հետևից «լարվողի» հասցեին:

Զինվորներից մեկն իրեն պատմել է, որ Ալբերտն ավելի վաղ  մոտեցել էր ծառայակից Արտուշին, մի քանի անգամ հարցրել էր՝ ո՞նց է, հետո ասել էր՝ «չանիդ տակից թող»:

Արտուշը պատասխանել էր, թե նման բան չի անի:

Ըստ ամբաստանյալի՝ ինքը Արտուշի հետ խոսել է այդ թեմայով, վերջինս լաց է եղել: Ինքը, որպես դիրքի ավագ, Ալբերտին խորհուրդ է տվել Արտուշի սիրտը շահել, որ նա չնեղանա: Ալբերտը Արտուշին հարցրել է՝ «չանի տակից բաց թողնելու» մասին իր ասածը ո՞նց է հասկացել, Արտուշն էլ ասել է՝ ոնց ասել ես, էնպես եմ հասկացել: Նրանք վիճել են իրար հետ, Ալբերտն առաջ է եկել, ինքը ափով հարվածել է Ալբերտի դեմքին: Վերջինս պնդել է, թե ինքնասպանության մասին ակնարկ չի արել:

Դրանից մի քանի ժամ հետո, ըստ ամբաստանյալի, ինքն արթնացել է գետնատնակում, ցանկացել է դուրս գալ, պայթյուն է տեղի ունեցել: Ինքը մտածել է՝ դիվերսիա է: Լսվել է զինծառայողներից Գառնիկի տնքոցը: Ինքը սկզբում մտածել է՝ նա պայթյունից վախեցել է, բայց հետո պարզվել ՝ վիրավորվել է: Նրան տեղափոխել են անկողնու վրա: Նա ասել է, թե ոտքերի կողմից նռնակ է պայթել: Ինքը զեկուցել, հայտնել է, որ վիրավոր կա, շտապօգնություն է կանչել:

Գառնիկի դեմքն ամբողջովին արյունոտ էր: Շտապօգնությունը եկել, վիրավորին տարել է: Հետո իրենք փնտրել, Ալբերտ Պ.-ին գտնել չեն կարողացել: Նայել են ջերմադիտարկման սարքով ու դիակ են նկատել…  Հասկացել են, որ Ալբերտ Պ.-ն է՝ ծնոտի տակ արձակված կրակոցներից մահացած…

Պարզվել է՝  Ալբերտ Պ.-ն էր մարտական դիրքի գետնատնակի առաջ նռնակը պայթեցրել, հետո ինքնասպանություն էր գործել…

Կրկնակի հետմահու դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Ալբերտ Պ.-ն եղել է հոգեպես առողջ անձ:  Ալբերտ Պ.-ն, վիրավորված լինելով ծառայակիցներից, այդ թվում՝ Վահե Ղ.-ից, գետնատնակի առաջ նռնակ էր պայթեցրել:

Ըստ փորձագիտական եզրակացության՝ նռնակը պայթեցնելու պահին Ալբերտ Պ.-ն չի գտնվել ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում, եղել է լարված հոգեվիճակում: Ինքնասպանություն գործելու որոշումը հնարավոր է՝ կայացրել է նռնակը պայթեցնելուց հետո՝ դրա հետևանքների կանխատեսմամբ առաջացած մտավախության և իրավիճակը որպես անելանելի գնահատելու արդյունքում…

Այս եզրակացությամբ փորձագետները միանշանակ չեն արձանագրել Վահե Ղ.-ի գործողությունների ու Ալբերտ Պ.-ի գործած ինքնասպանության միջև պատճառահետևանքային ուղղակի կապ, ինչի պատճառով էլ մեղադրանքի կողմը, փոխելով Վահե Ղ.-ին առաջադրված մեղադրանքը, մեղմացրել է այն ու մեղադրանք է առաջադրել միայն ստորադասության հարաբերությունների առկայության պայմաններում զինվորի նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Դատարանը հաստատված է գնահատել նոր մեղադրանքը:

Վահե Ղ.-ն մեղավոր է ճանաչվել  ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 2 տարի 6 ամիս 13 օր ազատազրկման, այս պատժին հաշվակցվել է արգելանքի տակ գտնված ամբողջ ժամանակը, պատիժը համարվել է ամբողջությամբ կրած:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել տուժողի իրավահաջորդը՝ սպանված Ալբերտ Պ.-ի մայրը: Բողոքաբերը պահանջել է բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, իր որդու մահվան համար պատասխանատվության ենթարկել իրական մեղավորներին , կամ գործն ուղարկել նույն առաջին ատյանի դատարան` այլ կազմով նոր քննության:

Դատական այս նիստին ներկայացել էր պատիժը ամբողջությամբ կրած համարվող ազատ ամբաստանյալ Վահե Ղ.-ն՝ առանց իր շահերի պաշտպանի: Դատարանի հարցին պատասխանելով՝ ամբաստանյալն ասաց, թե պաշտպանը գտնվում է 14-օրյա մեկուսացման մեջ՝ կորոնավիրուսով վարակվածի հետ շփում ունենալու պատճառով: Ամբաստանյալը համաձայն էր, որ վերաքննիչ բողոքը քննվի պաշտպանի բացակայությամբ:

Նախագահող դատավոր Ա. Բեկթաշյանը տեղեկացրեց, որ տուժողի իրավահաջորդը դատարանին ուղղված դիմումում խնդրել է իրեն ապահովել հանրային պաշտպանով:

Դատավորները տուժողի իրավահաջորդին բացատրեցին, որ պետք է դիմի հանրային պաշտպանի գրասենյակ, իսկ դատարանը կարող է հետաձգել նիստը և ժամանակ տալ, որպեսզի տուժողի իրավահաջորդը կարգավորի փաստաբան ներկայացուցիչ ունենալու խնդիրը: Տուժողի իրավահաջորդը նշեց, որ ցանկալի կլիներ՝ բողոքը վերաքննիչ դատարանում ներկայացնի փաստաբանը:

Դատարանը որոշեց նիստը հետաձգել: Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 6-ին:

Նիստից հետո տուժողի իրավահաջորդը՝ սպանված զինվորի մայրը, ինչպես նաև հայրը նշեցին, թե չեն հավատում իրենց որդու՝ ինքնասպան լինելու վարկածին: Ալբերտը դեպքից առաջ ընդամենը չորս ամիս էր ծառայել, նա չի բողոքել ծառայությունից և բնավորությամբ էլ այնպիսին չէր, որ ինքնասպան լիներ:

Ծնողներին վստահություն չի ներշնչել գործով իրականացված քննությունը:

Սպանված զինվորի հայրը նշեց, թե ոչ մի ապացույց չկա, որ որդին ինքնասպան է եղել իրեն ամրակցված զենքով: Ծնողի իմանալով՝ զենքի վրա որդու մատնահետքերը չեն եղել, որդու ձեռքերին չեն եղել կրակոցի արգասիքները:

Ծնողների համոզմամբ՝ իրենց որդին, որ երաժիշտ էր, կլարնետ էր նվագում, լի էր հույսերով ու ապագայի ծրագրերով, չէր կարող վերջ տալ կյանքին: Ծնողները չեն հավատում նաև վարկածին, թե իրենց որդին ինքնասպանություն գործելուց առաջ գետնատնակի դիմաց  նռնակ է պայթեցրել: Այդ առումով գործում եղած ցուցմունքները ծնողների կարծիքով կցկտուր ու անհամոզիչ են, լիարժեք քննություն չի կատարվել ու տեղի ունեցածը չի բացահայտվել:

Ըստ ծնողների՝ իրենց զինծառայող որդին կյանքից զրկվել է, նրա մահվան իրական հանգամանքները  բացահայտված չեն, իրական մեղավորները անպատիժ են ու ազատության մեջ, և իրենք այս գործով լուրջ, բազմակողմանի ու անկողմնակալ քննություն են պահանջում:

Ծնողներն ընդգծեցին. «Մեր որդին նպատակով լի, հոգեպես հավասարակշռված, արդեն ավարտած, կլարնետիստ, դասատու, երաժիշտ տղա էր, նենց չէր, որ գնար ու ինքն իրան տենց բաներ աներ… Չորս ամսվա ծառայող էր, մենք երեք անգամ գնացել էինք իրեն տեսնելու, չի բողոքել, չի դժգոհել…  Քրեական գործի մեջ բաներ կան, որ մեր հասկանալով՝ շինծու են… Գործը Արցախում էր քննվում, ամեն անգամ մեծ դժվարությամբ էինք այնտեղ գնում… Առաջին ատյանի դատարանի ընդհանուր դատական պրոցեսին մենք համաձայն չենք: Մեզ լսող չի էղել… Մենք ուզում ենք մեր էրեխին ինքնասպանի կարգավիճակից  հանեն, էդ պիտակը մեր էրեխու վրից հանեն, իրական մեղավորներն էլ պատասխան տան…»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում