Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հանրության ցասումը պետք է գա սրբի հանրության վզին փաթաթված ուժերին, ԲՀԿ-ին՝ իր ղազագրերով, հուշագրերով

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ Ապարանի տարածքային կազմակերպության անդամների և պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ իշխանությունը պետք է ոչ թե Ծառուկյանից, այլ ժողովրդից վախենա, որ այսպիսի ծանր վիճակում ժողովուրդը երբեք չի եղել։ «Արդեն երրորդ տարին է գալիս, իրենց ոչ մի ասած չի իրականացել: Գույքահարկն ավելացրել են»,- ասել է Ծառուկյանը։

ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Ծառուկյանի այս հայտարարությանը, նշեց․«Այն, որ վատ է ապրում Հայաստանը, հետ է մնում, դա միանշանակ է, որովհետև Ծառուկյանի և իր գործընկերների գործատուն՝ Եվրասիական միությունը, Մաքսային միությունը, բռնապետների և աղքատների միություն է։ Այդ միությունում չի կարող լինել առաջընթաց, չի կարող լինել հարստացում։ Երբ Հայաստանը շուռ էին տալիս դեպի ԵՄ բռնած կուրսից և տանում էին աղքատների և հետադիմության միություն, այն ժամանակ պետք է մտածեին՝ հայ ժողովուրդը լա՞վ է ապրելու, թե՞ վատ է ապրելու, աղքատ ապրելը լա՞վ է, թե՞ վատ է, և հիմա էլ դեռ ուշ չէ, և հիմա էլ որոշ ուժեր, այդ թվում՝ ԲՀԿ-ն, ներկայացնում են հետադիմական ուժերի շահերը Հայաստանում, այսինքն՝ հայելու մեջ թող նայի նախ ԲՀԿ-ն իրեն և կտեսնի վատ ապրելու պատճառը»։

Անդրադառնալով Ծառուկյանի դիտարկմանը, թե իշխանությունը պետք է ոչ թե Ծառուկյանից, այլ ժողովրդից վախենա, Արշակյանը նկատեց, որ Ծառուկյանն իսկապես սարսափելի չէ, Ծառուկյանն ինքը պետք է վախենա և վախենում է ժողովրդից, քանի որ հանրության ցասումը պետք է գա սրբի հանրության վզին փաթաթված ուժերին, ԲՀԿ-ին՝ իր ղազագրերով, հուշագրերով․«Կարծում եմ՝ հանրությունը պետք է սրբի նրանց քաղաքական հարթակից, և Հայաստանը հռչակի ազատ, անկախ և զարգացող առաջադիմող պետություն։ Զարմանալի է, որ դրա մասին խոսում է «Եդինայա Ռոսիա»-ի հետ ղազագիր ստորագրած պետության ղեկավարը»։

Արշակյանի դիտարկմամբ՝ իշխանությունը չպետք է ԲՀԿ-ին հայտարարեր գործընկեր և հիմա էլ ստիպված լիներ հաշվետվություն տալու, ականջալուր լինելու, ինչու է ճանաչել նրան որպես գործընկեր․ «Բա, նրանք գործընկե՞ր են, նրանք գործընկեր չեն, քաղաքական և կամային և քաղաքական ընդդիմություն չեն։ ՀՀ իշխանությունը, այո՛, քաղաքական մրցակցի, քաղաքական գործընկերոջ կարիք ունի։ Դա օրակարգային հարց է ՀՀ քաղաքական մեծամասնության համար»։

Արշակյանը չի բացառում, որ շատ հնարավոր է՝ ԲՀԿ-ն այնքան սուր տագնապ ունի Բելառուսի այսօրվա դեպքերից, նրանց ազդեցության տակ է․«Չէ՞ որ նրանք էլ գործընկերներ են, ԲՀԿ-ն Բելառուսի գործընկերն է, որ այդ հիստերիայի մեջ է, այսինքն՝ ես համարում եմ՝ դա նաև քաղաքական հիստերիա է, և այն, ինչ տեղի է ունենում Բելառուսում, հուսահատեցրել է իրենց, պանիկյորները այդպես են իրենց պահում տագնապի ժամանակ, և եթե հասարակությունը աշխուժանա, դուրս գա այս հետհեղափոխական թմբիրից, ԲՀԿ-ները լինելու են թիրախը։ Ասում է, որ օձի գլուխը, որ սողում է, ճամփա է դուրս գալիս, նրանք արագացնում, մոտեցնում են իրենց գործունեության վախճանը»։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում