Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ոչ միայն Սերժ Սարգսյանն, այլև մարգինալ մյուս կենտրոնները՝ Վանեցյան, Քոչարյան, Միքայել Մինասյան,  հենվում են ռուսական ազդեցության վրա

Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների համոզված կողմնակից է, որպես իր պաշտոնավարման հաջողության օրինակ բերելով Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին, ռուսական ռազմաբազայի Հայաստանում տեղակայման ժամկետի երկարաձգումը մինչև 2043 թվական, իր առաջին ասուլիսին հիշատակված հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը: Այս մասին Սարգսյանն ասել է ՀՀԿ երիտասարդների հետ Սեւանում կայացած հանդիպման ժամանակ։

Քաղաքագետ, «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ համեմատած Քոչարյանի ու Ծառուկյանի հետ, Սարգսյանն իր նախագահության ընթացքում ունեցել է արևմտամետ կողմնորոշում, սակայն, չի կարելի պնդել, թե Սարգսյանը արևմտամետ քաղաքական գործիչ է։

«Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը ապահովողը Ռուսաստանն էր։ Սերժ Սարգսյանի իշխանությունը, ինչպես դրանից առաջ Քոչարյանի իշխանությունը չուներ լեգիտիմության ներքին աղբյուրներ և ստիպված էին արտաքին աղբյուր փնտրել։ Ռուսաստանն էր այդ արտաքին աղբյուրը։ Սերժ Սարգսյանին որևէ կերպ չի կարելի համարել արևմտամետ քաղաքական գործիչ։ Նա միշտ եղել է ռուսամետ քաղաքական գործիչ։ Ուղղակի այստեղ մակարդակների տարբերության մասին է խոսքը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Ռոբերտ Ղևոնդյանը։

Ինչո՞վ է բացատրում քաղաքագետը Սերժ Սարգսյանի ակտիվացումը հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում հարցին, քաղաքագետը պատասխանեց՝ այսօր իշխանությունից հեռացված մարգինալ դաշտի հիմնական արտաքին շահառուն, որը շահեր ունի այդ դաշտը պահելու ու քաղաքական գործընթացներին մասնակից դարձնելու համար, Ռուսաստանն է։ «Ոչ միայն Սերժ Սարգսյանն, այլ նաև մարգինալ մյուս կենտրոնները՝ Վանեցյան, Քոչարյան, Միքայել Մինասյան,  հենվում են ռուսական ազդեցության գործոնի վրա, որովհետև ազդեցության այլ գործոն չկա, որը հնարավորություն կտա իրենց քաղաքական գործընթացներին մասնակցելու»,- տեսակետ հայտնեց Ղևոնդյանը։

Դիտարկմանը, Սերժ Սարգսյանը չի համարվում Ռուսաստանի համար յուրային, ինչպես օրինակ, Քոչարյանը, Ծառուկյանը, քանի որ իր, զօր օրինակ, իր պաշտոնավարման ժամանակ ստորագրվեց  ԵՄ-ի հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, քաղաքագետն ասաց՝ Ռուսաստանի համար ցանկացած գործիչ, որը կարող է առաջ մղել ռուսական շահը Հայաստանում, համարվում է յուրային։

«Դա կարող է լինել ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլև կարող է լինել անգամ Նիկոլ Փաշինյանը, եթե այդպիսի իրավիճակ լինի։ Դա կարող է լինել ցանկացած քաղաքական գործից, անգամ «Սասնա Ծռերը», ովքեր ամենաարմատական հակառուսական քաղաքական գիծ ունեն։ Եթե որևէ պահի Ռուսաստանի շահերը համընկնեն տվյալ ուժի շահերի հետ ու այդ դերակատարը ցանկություն հայտնի համագործակցել, ապա Ռուսաստանը միանշանակ կհենվի նրա վրա ու դրա միջոցով իր շահերը առաջ կտանի։ Այնպես, որ չի կարելի ասել, թե Ռուսաստանը չի ընկալում Սերժ Սարգսյանին որպես յուրային կամ գործոն, մանավանդ այսօր այս քաղաքական իրավիճակում, երբ իշխանությունից հեռացվածների մի որոշակի հատված կա, որը դեռևս հավատարիմ է Սերժ Սարգսյանին և ինչպես նշեցի, նրանք բոլորը չունեն ներքին ռեսուրսներ, որ մասնակցեն քաղաքական խաղին, իսկ արտաքին ռեսուսրների մեջ ամենահիմնականն ու հնարավորը Ռուսաստանն է։ Այդ պատճառով էլ, ոչ միայն Քոչարյանը, Վանեցյանը, Ծառուկյանը, այլ նաև Սերժ Սարգսյանն այս դեպքում կարող է հույս դնել Ռուսաստանի կողմից աջակցության վրա, քանի որ նրանց գործունեության միջոցով հնարավոր է Հայաստանում առաջ մղել ռուսական շահը»,- ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում