Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Հայաստանի՝ ողբերգության հասցրած հիվանդության բովանդակային ախտորոշումը

Հայաստանում մարտիմեկյան գործի դատավարության ժամանակագրությունը կամ պարզապես ձգձգումը դարձել է հանրային տարբեր քննարկումների առարկա, որոնցում հնչում են տարբեր գնահատականներ ու մեկնաբանություններ: Արդեն մի քանի ամիս դատարանում գտնվող գործն այդպես էլ չի մտնում բովանդակային դատաքննության փուլ: Հանրության մի զգալի մաս համարում է, որ պատասխանատվությունը դատական համակարգի դաշտում է, որը, լինելով նախկին համակարգի ապաստարան, խաղում է հիմնական մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի խաղի կանոններով կամ, այսպես ասած՝ «անվերջ միջնորդությունների» տրամաբանությամբ:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը բնականաբար հերքում է այդ մեղադրանքները կամ գնահատականները և համարում, որ դատավարությունը ձգվում է այլ պատճառներով, իրենցից անկախ, իսկ իրենք և պաշտպանյալը ամենևին շահագրգռված չեն ձգձգման հարցում: Փոխադարձ կամ բազմակողմ մեղադրանքների երևույթը Հայաստանի համար նորություն չէ որևէ հարցում: Մինչդեռ պետք է լուծել խնդիրը՝ դատավարությունը բերել բովանդակային դաշտ, որի միջոցով հանրությունը պետք է կարողանա հասնել կարևորագույն նպատակին: Իսկ հանրային և պետական կարևորագույն նպատակը, անկասկած, որևէ մեկին ճաղերի հետև ինքնանպատակ ուղարկելը չէ, Ռոբերտ Քոչարյանին կամ մյուս մեղադրյալներին բանտարկելը չէ:

Մարտիմեկյան գործի դատավարական բովանդակային ընթացքի նպատակը պետք է լինի 12 տարի առաջ Հայաստանի հետ տեղի ունեցած ողբերգությունը, ինչպես ռուսները կասեն՝ մաս առ մաս, փշրանք առ փշրանք հավաքելը, ամբողջական պատկերը ստանալն ու մանրամասն հասկանալն է, թե ինչ է պատահել, ինչպես, ովքեր են եղել առերևույթ և երևութական, քողարկված, ստվերային դերակատարները և ուղղորդողները, ինչպիսի պատճառահետևանքային շղթաներ են գործել, ինչն էր հնարավոր կանխել, ինչ չի արվել, ինչ է արվել, որ կարող էր չարվել: Եվ գլխավորը՝ ով է տվել մարդ սպանելու կամ ընդհուպ սպանության առաջ կանգ չառնելու հրաման, և ով է կատարել այդ հրամանը: Թե այդ ամենի մանրամասն վերհանման արդյունքում դատարանի վճռով ով կհայտնվի բանտում, իսկ ով կմնա ազատության մեջ, դա արդեն կլինի այդ գործընթացի արդյունքը, ձեռքբերումներից մեկը, կարևորը: Բայց կարևորագույն ձեռքբերումը կլինի և այն, որ հասարակությունը կկարողանա այսպես ասած՝ «ռենտգենի» կամ անգամ «ուլտրաձայնային համակարգչային զննության» ենթարկել քաղաքական իրադարձությունները, որոնք բերել են Հայաստանում արյունահեղության և ողբերգության: Դա պետք է բերի ախտորոշման, որի շնորհիվ պետք է սկսվի Հայաստանի քաղաքականության խորքային բուժումը և Հայաստանի իմունային համակարգի խորքային վերականգնումը: Ըստ այդմ՝ պետք է սկսել թերևս պատասխանից, թե ով կամ ինչն է խանգարում այդ բովանդակային ախտորոշումը սկսելուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում