Վրաստանի խորհրդարանի ևս մեկ անդամի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Covid-19 են ախտորոշել «Մեր Վրաստան-համերաշխության դաշինք» կուսակցության գործադիր քարտուղար Գեդևան Պոպխաձեին:
Ինչպես հաղորդում է կուսակցության մամլո ծառայությունը, Պոպխաձեն բարձր ջերմությամբ հայտնվել է Հանրապետական հիվանդանոցում: Այնտեղ նա անցել է կորոնավիրուսի թեստ, որը դրական է եղել:
Ըստ ամենայնի նա վարակվել է իր համախոհից՝ «Մեր Վրաստան» կուսակցության քաղաքական քարտուղար Լևան Գոգիչաիշվուլուց: Գոգիչաիշվիլիի և նրա կնոջ՝ լրագրող Վիկա Կալանդիայի մոտ կորոնավիրուսը հաստատվել է սեպտեմբերի 9-ին: