ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն սեպտեմբերի 12-ին Նիկոսիայում հանդիպել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ, որի ընթացքում նա մտահոգություն է հայտնել կղզու նավահանգիստներ դեպի Սիրիա ուղևորվող ռազմանավերի մուտքի առնչությամբ: Այս մասին հաղորդում է TASS-ը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպի մամլո ծառայությանը:
«Ես մտահոգություն եմ հայտնել՝ կապված Ռուսաստանի կողմից փողերի լվացման ակտիվացումների և ռուսական ռազմանավերի՝ նավահանգիստներ պարբերական մուտքի հետ»,- հայտարարել է Պոմպեոն:
Նրա խոսքով՝ ռուսական բոլոր ռազմանավերը, որոնք կանգ են առնում կիպրական նավահանգիստներում, չեն իրականացնում մարդասիրական առաքելություն Սիրիայում: «Մենք խնդրել ենք նախագահին հաշվի առնել մեր մտահոգությունները»,- ասել է Պոմպեոն: