Tuesday, 23 04 2024
23:18
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ

Թուրք-ադրբեջանական վտանգավոր մերձեցում՝ հուլիսյան մարտերի ֆոնին․ Թուրքիան կարող է ռազմաբազա տեղակայել Ադրբեջանում

«Ընդհանրապես Էրդողանը շատ է տարածվել ու փռկվել ամբողջ աշխարհով մեկ՝ Լիբիայից մինչև Ալբանիա, Մերձավոր Արևելք ու Ադրբեջան։ Նա ուզում է գոնե ինչ-որ տեսքով վերականգնել Օսմանյան կայսրությունը․․․ Այնպես որ, Ադրբեջանի հետ հարաբերությունների այս դինամիկան լիովին համահունչ է իր այդ քաղաքականության միտումներին»։

Թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական հարաբերությունների առերևույթ խորացման և հարավկովկասյան տարածաշրջանի ուղղությամբ Թուրքիայի աճող ակտիվության ֆոնին հայկական մեդիափորձագիտական տիրույթում քննարկվում է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի տեղակայման հավանականության հարցը։

Թուրքական ռազմաբազայի հարցն արդեն լուծվա՞ծ է

Հարցի արծարծման համար առիթ է դարձել այն, որ մի քանի օր առաջ ադրբեջանցիները ցույց են արել Բաքվում Թուրքիայի դեսպանատան դիմաց՝ Ադրբեջանում թուրքական ռազմաբազա տեղակայելու պահանջով։ Ցուցարարները, որոնք թուրքական դեսպանության մոտ էին եկել Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներով, պահանջել են, որ «ռուսները հեռանան» և թուրքական բանակը մնա Ադրբեջանում։ Նրանք պարբերաբար վանկարկել են «Թուրքիա», «Էրդողան» և այլ նմանատիպ լոզունգներ։ Ընդ որում, սա առաջին դեպքը չէ, երբ Բաքվում նման ակցիա է անցկացվում։ Լրատվամիջոցները հաղորդում են, որ դրանից մեկ շաբաթ առաջ ևս նման ցույց է կազմակերպվել, որն ակտիվորեն լուսաբանվել է թուրքական լրատվամիջոցներով։ Նույն աղբյուրը ավելացնում է, որ մոտ մեկ ամիս առաջ Ադրբեջանում տեղի ունեցած թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններից հետո այս երկրում լուրեր են շրջանառվում այն մասին, որ թուրքական ռազմաբազայի ստեղծման հարցն արդեն լուծված է, և որ նույնիսկ կողմերի միջև կնքվել են գաղտնի փաստաթղթեր։

Ի՞նչ են ծրագրում Անկարան և Բաքուն

Բացի այդ, տարբեր տեղեկություններով՝ զորավարժությունների համար Ադրբեջան բերված թուրքական ռազմատեխնիկայի մի մասը դեռ Ադրբեջանում է։ «Առաջին լրատվական»-ը ևս ստացել է նման տեղեկություններ, և մեր նախորդ հոդվածում նշել ենք, որ թուրք-ադրբեջանական զորավարժություններից հետո Ադրբեջանում են մնացել, մասնավորապես, թուրքական F-16 կործանիչները՝ իրենց անձնակազմով։ Նախորդ շաբաթ դրանք նույնիսկ փորձ են արել Գանձակից (նախկին Կիրովաբադից) շարժվելու Հայաստանի սահմանի ուղղությամբ, սակայն հայկական կողմը նախազգուշացրել է, որ Հայաստանի սահմանին մոտենալու դեպքում օդանավերը կխփվեն։

Հատկապես հուլիսյան բախումներից և Թուրքիայի ագրեսիվ վարքագիծը տեսնելուց հետո այս տեղեկությունները ստիպում են լրջորեն մտորելու այն հարցի շուրջ, թե ի՞նչ է ծրագրում Թուրքիան մեր տարածաշրջանում՝ իր «կրտսեր եղբոր» հետ միասին, և ինչո՞վ է պայմանավորվում թուրք-ադրբեջանական այս փոխադարձ ջերմացումն ու մերձեցումը, որն ակնհայտ դարձավ հատկապես վերջին ամիսներին։ Եթե իրոք որոշվի Ադրբեջանում թուրքական ռազմաբազա հիմնել, ինչն, ըստ էության, նշանակում է թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական հարաբերությունների խորացում և արևելյան ագրեսորի տարածքում մեր մյուս ոխերիմ հարևանի՝ Թուրքիայի ռազմաքաղաքական դիրքերի ամրապնդում, ապա ինչպե՞ս դա կանդրադառնա Հայաստանի անվտանգության միջավայրի վրա, և ինչպե՞ս դրան կվերաբերվեն տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական տերությունները՝ Ռուսաստանը, Իրանը, Միացյալ Նահանգները, եվրոպական առաջատարները։

Թուրք-ադրբեջանական հարաբերությունները՝ պատմական խորությամբ

Անշուշտ, Թուրքիան և Ադրբեջանը, առաջին հերթին, էթնոքաղաքական, ազգակցական ու մշակութային սերտ կապերով իրար հետ կապված երկրներ ու ժողովուրդներ են։ Բավարար է հիշել այն փաստը, որ Հայաստանը թշնամական շրջափակման մեջ պահող երկու այս երկրներն իրենց երկկողմ հարաբերությունները զարգացնում են «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի հիման վրա, և դրա մասին թուրք և ադրբեջանցի ղեկավարները հայտարարել են բազմաթիվ անգամներ։

Ավելորդ չէ հիշեցնել նաև այն հանրահայտ պատմական փաստը, որ «Ադրբեջան» (Ադրբեջանի Հանրապետություն) կոչվող ներկայիս պետությունը, որն ի սկզբանե՝ 1918-ին, ստացել էր Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն (ԱԴՀ) անվանումը, իսկ խորհրդայնացումից հետո դարձավ Ադրբեջանական ԽՍՀ, այդ տարածքում հիմնվել և Բաքվում հաստատվել է Կովկաս ներխուժած թուրքական զորքերի ակտիվ աջակցությամբ և օգնությամբ։ Այլ խոսքերով՝ ադրբեջանական հանրապետությունն, ըստ էության, թուրքերն են հիմնել։

Այնպես որ, այս երկրում թուրքական ազդեցության արմատները շատ խորն են ու հասնում են մինչև 1918 թվական, երբ հռչակվեցին երեք հարավկովկասյան հանրապետությունները։ Ու նաև սրանով է պայմանավորված այն ընկալումը, որ Ադրբեջանը, որպես ռեգիոնալ խաղացող, ոչ թե ինքնուրույն, այլ թուրքական քաղաքականության գործոն է կամ այլ կերպ ասած՝ Թուրքիայի աշխարհաքաղաքական ուղեծրում գտնվող պետություն։ Թե որքանով է սա իրողություն և որքանով է ընկալում՝ արմատավորված հատկապես հայերիս գիտակցության մեջ, այլ հարց է։ Բայց ամեն դեպքում ակնհայտ է, որ Թուրքիան ու Ադրբեջանը ունեն բարձր մակարդակի քաղաքական ու դիվանագիտական, միջազգային ու տարածաշրջանային, տնտեսական, էներգետիկ, ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական և ընդհանուր առմամբ՝ ռազմավարական բնույթի հարաբերություններ։

Իհարկե, ասվածից չի հետևում այն եզրահանգումը, որ երկու պետությունները բացարձակապես նույնական են և չունեն հակասություններ ու առանձին շահեր։ Բոլոր դեպքերում երկուսն էլ ունեն միմյանց վրա ազդելու տարբեր լծակներ։ Ադրբեջանի դեպքում դրանք հիմնականում ֆինանսատնտեսական ու էներգետիկ լծակներն են, Թուրքիայի դեպքում՝ քաղաքականն ու ռազմականը։ Այն, որ վերջին երեք տասնամյակներին Թուրքիան հետևողականորեն աջակցել ու օժանդակել է Ադրբեջանին, այդ թվում՝ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում, հայտնի փաստ է, որը կարելի է հաստատել մամուլում հրապարակված տեղեկատվությամբ։ Այն, որ Թուրքիան մեծ ազդեցություն ունի հատկապես Նախիջևանի ինքնավարությունում, որը շուրջ 100 տարի առաջ հենց Թուրքիայի և Ռուսաստանի «քավորությամբ» միացվեց Ադրբեջանին, դա նույնպես ակնհայտ է, և ըստ որոշ տեղեկությունների և փորձագիտական մեկնաբանությունների՝ վերջին տարիներին Թուրքիան գնալով մեծացնում է իր տնտեսական ազդեցությունը այս շրջանում՝ միաժամանակ ամրապնդելով նաև իր ռազմական ներկայությունը։ Պատահական չէ, որ ամեն տարի, հաճախ նույնիսկ տարվա մեջ մի քանի անգամ Նախիջևանում անցկացվում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ՝ ինչպես եղավ նաև այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին։ Ու ոչ մի երաշխիք չկա, որ Նախիջևան ու Ադրբեջանի այլ շրջաններ բերվող թուրքական զինվորական անձնակազմի և զինտեխնիկայի մի մասը չի մնում Ադրբեջանում։ Ի դեպ, օրեր առաջ տեղեկություն ստացանք այն մասին, որ թուրքերը Ադրբեջանում են թողել վերջին զորավարժություններին մասնակցած անձնակազմի ու զինտեխնիկայի մի մասը, այդ թվում՝ ամերիկյան արտադրության F-16 կործանիչ օդանավեր։

Այսուհանդերձ, պաշտոնապես Թուրքիան Ադրբեջանի տարածքում ռազմաբազա չունի։ Գուցե Թուրքիայի ղեկավարությունը ունի նման ծրագրեր, սակայն ռազմաբազայի գոյությունը հաստատող պաշտոնական տվյալներ առայժմ, կարծես թե, չկան։

Մի շարք կարևոր փաստեր

Բայց մինչ գլխավոր հարցին անդրադառնալը՝ առանձնացնենք մի քանի առանցքային փաստեր և հանգամանքներ, որոնք կօգնեն ավելի լավ պատկերացնելու թուրք-ադրբեջանական հարաբերությունների զարգացման դինամիկան վերջին շրջանում։ Մասնավորապես՝

  1. Թուրքիայի աճող քաղաքական աջակցությունը Բաքվին Լեռնային Ղարաբաղի հարցում։ Սրա վառ ապացույցը հուլիսյան բախումների ժամանակ և դրանից հետո Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության արած հայտարարություններն են՝ հօգուտ Ադրբեջանի և ընդդեմ Հայաստանի։
  2. Թուրք-ադրբեջանական համատեղ լայնամասշտաբ զորավարժությունները, որոնք անցկացվեցին հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում։
  3. Ադրբեջանի տարածքում թուրքական զինվորական անձնակազմ ու զինտեխնիկա, այդ թվում՝ F-16 կործանիչներ թողնելը։
  4. Նույն զորավարժություններից հետո Ադրբեջանի նախագահ Ալիևի արած այն հայտարարությունը, որ Թուրքիան առաջիկայում դառնալու է Ադրբեջանի թիվ 1 գործընկերը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում:
  5. Թուրքական լոբբիստ, ներկայումս Թուրքիայում բնակվող ամերիկացի նախկին բարձրաստիճան դիվանագետ Մեթյու Բրայզան փորձում է առաջ մղել թուրքական շահերը Հարավային Կովկասում՝ իր վերջին հոդվածում գրելով, թե Թուրքիան և Ռուսաստանը կարող են լրացնել «դիվանագիտական վակուումը» Ղարաբաղի հարցում՝ համապատասխանաբար Ադրբեջանին և Հայաստանին համոզելով վերադառնալ բանակցություններին։
  6. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեռ այս տարվա հունվարին փաստացի առաջարկել էր Ռուսաստանին համատեղ ուժերով լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը։ Նա մասնավորապես ասել էր, թե «եթե Ռուսաստանը օգտագործի իր ուժն ու ազդեցությունը՝ մենք կլուծենք այս հարցը»։
  7. Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը ս․ թ․ օգոստոսի 26-ին՝ Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսին ասել է, թե Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցողների կազմը փոխելու փորձերը անընդունելի են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար։

Հարված գերտերությունների շահերին

«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը չի բացառում Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի տեղակայման հնարավորությունը, բայց ընդգծում է, որ դրա համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ։ Վերլուծաբանը ասել է, որ նախ Ադրբեջանը ֆորմալ առումով պետք է իրավական գործընթաց սկսի խորհրդարանում և համապատասխան փոփոխություններ մտցնի օրենքներում, քանի որ գործող օրենսդրությամբ արգելվում է Ադրբեջանի տարածքում որևէ օտարերկրյա ռազմաբազայի տեղակայում։

Բայց ինչն ավելի կարևոր է ու էական՝ «Օրբելի» կենտրոնի վերլուծաբանը շեշտել է, որ Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմաբազայի տեղակայման ոչ միայն թուրք-ադրբեջանական հարաբերություններին է վերաբերում, այլև առնչվում է ավելի լայն՝ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական շահերի։ Խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երեք պետությունների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների, ինչպես նաև այս տարածաշրջանում որոշակի շահեր, կապեր ու ազդեցություն ունեցող մեկ այլ ազդեցիկ տերության՝ Իրանի մասին է։

Տարոն Հովհաննիսյանի կարծիքով՝ Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմաբազայի տեղակայումը ուղղակիորեն հարվածում է գերտերությունների շահերին։ Ընդ որում, փորձագետը համոզված է, որ թուրքական ռազմաբազան չի կարող լինել Նախիջևանում։

«Դա չի կարող լինել Նախիջևանի տարածքում, ոչ ոք դրան թեկուզ լուռ համաձայնություն չի տա, որովհետև դա ուղիղ կերպով հարվածում է Ռուսաստանի ու Իրանի շահերին։ Ըստ էության դրա անհրաժեշտությունն էլ չկա, քանի որ Նախիջևանի մոտակայքում տեղակայված թուրքական զինուժը կարող է մեկ ժամում արդեն լինել այնտեղ, այսինքն` իմաստ չկա զորքերը տեղափոխել ընդամենը մի քանի կիլոմետր», – ասել է վերլուծաբանը։

Ըստ նրա՝ եթե ռազմաբազան պետք է լինի ոչ Նախիջևանում, այլ ուրիշ տարածքում, ապա դրան առնվազն պետք է դեմ չլինեն վերոհիշյալ խոշոր միջազգային խաղացողները։ Բայց վերջիններս արդեն իսկ հայտարարել են, որ Թուրքիայի ուղղակի միջամտությունը ցանկացած գործընթացի, առավել ևս պատերազմական գործողությունների, իրենց համար, մեղմ ասած, անցանկալի է։ Հետևաբար, վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը հակված չէ այն մտքին, որ Թուրքիան կգնա նման ռիսկի։

Համահունչ է Էրդողանի ծավալապաշտական նկրտումներին

Իսկ Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը, որը շատ լավ գիտի մեր տարածաշրջանի երկրներն ու ընդհանուր ռազմաքաղաքական իրադրությունը, միանգամայն հնարավոր է համարում Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի տեղակայումը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա ասաց հետևյալը․ «Առայժմ պաշտոնապես տեղեկություններ չկան Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի առկայության մասին, բայց սկզբունքորեն դա միանգամայն հնարավոր է։ Նրանք օրենսդրորեն էլ են իրենք իրենց թույլատրել զորքերի տեղակայում Ադրբեջանում, և զորավարժություններ էլ են պարբերաբար անցկացվում։ Ուստի սկզբունքորեն միանգամայն հավանական է, որ դա տեղի ունենա»։

Թուրք-ադրբեջանական հարաբերությունների սերտացումն ու Թուրքիայի ակտիվացումը Հարավային Կովկասում Խրամչիխինը դիտում է ավելի լայն պատկերի մեջ՝ մատնացույց անելով Օսմանյան կայսրության ազդեցության վերականգնմանը ձգտող Էրդողանի ծավալապաշտական նկրտումները աշխարհով մեկ՝ Լիբիայից մինչև Ալբանիա, Մերձավոր Արևելք ու Հարավային Կովկաս:

«Ընդհանրապես Էրդողանը շատ է տարածվել ու փռկվել ամբողջ աշխարհով մեկ՝ Լիբիայից մինչև Ալբանիա, Մերձավոր Արևելք ու Ադրբեջան։ Նա ուզում է գոնե ինչ-որ տեսքով վերականգնել Օսմանյան կայսրությունը, և այս ամենն իր այդ հավակնությունների ու փառասիրության հետևանքն է։ Այնպես որ, Ադրբեջանի հետ հարաբերությունների այս դինամիկան լիովին համահունչ է իր այդ քաղաքականության միտումներին», – եզրակացնում է փորձագետը։

Ինչ վերաբերում է տարածաշրջանային խաղացողների վերաբերմունքին՝ Ալեքսանդր Խրամչիխինն ասում է, որ անշուշտ, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Իրանը չեն ուրախանա թուրքական ռազմաբազայի տեղակայման լուրից, բայց մեծ հաշվով՝ դա Ադրբեջանի և Թուրքիայի ներքին գործն է․ «Եթե նրանք պայմանավորվել են դրա մասին, ապա ի՞նչ կարելի է հակադրել դրան ֆորմալ առումով։ Ըստ էության՝ ոչինչ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում