Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Թեհրանը ղարաբաղյան հարցում որևէ նոր բան չի ասում. հերթական աղմուկը բազմիցս հնչած հայտարարությունների շուրջ

Նախօրեին Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Facebook-ի իր պաշտոնական էջում Գրիգորյանը հայտնում է, որ հանդիպման ընթացքում ինքը՝ որպես ԱԽ քարտուղար, կարևորել է հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները, անդրադարձել տարածաշրջանային ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային ռազմաքաղաքական անվտանգային իրավիճակին: Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ փոխգործակցությունն անվտանգության, տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, գիտության և այլ ոլորտներում:

«Համոզմունք եմ հայտնել, որ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման համար առկա է չօգտագործված ներուժ, ինչը կարող է տարբեր ոլորտներում փոխգործակցության նոր հնարավորություններ ստեղծել»,- գրել է Արմեն Գրիգորյանը։

Հետաքրքիր է, որ ԱԽ քարտուղարի և Իրանի դեսպանի հանդիպումը հաջորդել է Բաքվում Իրանի դեսպանի՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին վերաբերող հայտարարությանը։ Այն ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներում մեկնաբանվել ու ներկայացվել էր Ադրբեջանին ձեռնտու տարբերակով։ Ըստ դրանց՝ Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին հայտարարել էր, թե «իրանա-ադրբեջանական բարեկամական, բարիդրացիական հարաբերությունները առանձնահատուկ հարաբերություններ են, որոնց չի կարող խանգարել ոչ մի երրորդ ուժ», ու իբրև թե Իրանն աջակցում է Ադրբեջանի «արդարացի» դիրքորոշմանը «ադրբեջանական օկուպացված տարածքների վերաբերյալ» և պաշտպանում է այդ երկրի տարածքային ամբողջականությունը։

Իրանագետ Էմմա Բեգիջանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ Թեհրանի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չկա. «Իրանը մշտապես հայտարարել է, որ հարցի լուծումը տեսնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով: Սա Իրանի պաշտոնական տեսակետն է, որն առաջին անգամ չէ, որ հայտարարվել է։ Եթե հետևել եք՝ տավուշյան իրադարձությունների ժամանակ էլ նման հայտարարություններ եղան։ Պարզապես հիմա մի քիչ ավելի շեշտված էր, բայց առանձնապես ոչինչ չի փոխվել։ Այլ հարց է, որ ոչ պաշտոնական մակարդակով Իրանը դրան երևի այնքան էլ համաձայն չէ։ Իսկ պաշտոնական տեսակետը շատ հանգամանքներով է պայմանավորված, այդ թվում՝ վերջին շրջանում Բաքվի և Թուրքիայի փոխհարաբերությունների առավել ջերմացմամբ, նաև այդ երկրների բուռն պանթուրքիստական քարոզչությամբ, որի թիրախը Իրանի հյուսիսի թրքախոս բնակչությունն է։ Սա որևէ նոր, արտառոց որևէ բան չէ, պարզապես հերթական անգամ նշվել է։ Մի պաշտոնյա ավելի շեշտված է ասում, մյուսը՝ ավելի մեղմ։ Սրանք ընդամենը մանրուքներ են, որից հարցի բուն էությունը չի փոխվում։ Սա Իրանի պաշտոնական տեսակետն է, որն արտահայտվում է Իսլամական համագործակցության կազմակերպության համաժողովներին, իսլամական ու ոչ իսլամական այլ միջազգային ատյաններում։ Այնպես որ, կարծում եմ, որևէ նորություն չկա, ու չեմ էլ կարծում՝ այս հարցում պետք է շատ խորանալ ու այն ուշադրության կենտրոնում պահել»։

Էմմա Բեգիջանյանը ողջունում է նաև Հայաստանի ԱԽ քարտուղարի հանդիպումը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ. «Նման շփումները ես դրական եմ գնահատում, պետք է տեղեկացնել, որ Հայաստանում հետևում են բոլոր հայտարարություններին ու իրադարձություններին»։

Իրանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իրանագետը ներկայացնում է հետևյալ կերպ. «Իրանի շահերը պահանջում են ունենալ հայամետ դիրքորոշում։ Պարզապես հենց այս հանգամանքը հաշվի առնելով՝ Ադրբեջանը մշտապես Իրանին մեղադրում է դրա մեջ։ Մյուս կողմից՝ Իրանը, լինելով իսլամական երկիր, իսլամական երկրներին հովանավորելու հայտարարություններով հանդես գալով պետք է Ադրբեջանին պաշտպանի։ Իրանի համար դա շատ դժվար հարց է։ Իրանը ձգտում է լինել չեզոք ու հավասարակշիռ։ Բայց ես մշտապես նշել եմ, որ ո՛չ Իրանը ու ոչ էլ Թուրքիան ղարաբաղյան հարցում չեն կարող լինել միջնորդի դերում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում