Friday, 29 03 2024
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով

Հինգերորդ շարասյունը Արևելյան շուկայի սովորական փուչիկ է, տակը բան չկա. Արմեն Մովսիսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը, ով բնակվում է Միացյալ Նահանգներում։

– Պարոն Մովսիսյան, Սփյուռքի հանձնակատարը նշում է, որ 5-րդ շարասյան դեր խաղացող ուժերն այսօր Սփյուռքում օրուգիշեր մաղձ են թափում ՀՀի և կառավարության վրա: Դուք նման բան նկատե՞լ եք արդյոք, և ո՞ր ուժերն են դրանք:

– Ես, անկեղծ ասած, տեղյակ չեմ շատ, բայց որ կլինեն, բնական է: Միայն անվանել դրանց հինգերորդ շարասյուն, կասեի՝ նույնիսկ գովասանք կլինի: Սոցհարթակներից այն կողմ այդ ուժերը տարածվելու ո՛չ տարբերակ ունեն, ո՛չ կարողություն: Ավելին, այդ հինգերորդ շարասյուն հորջորջվածը Արևելյան շուկայի սովորական փուչիկ է: Տակը բան չկա:

Պարոն Մովսիսյան, Սփյուռքի ներուժն այսօր որքանո՞վ  է հնարավոր լինում օգտագործել, շուրջ 100 երիտասարդ Սփյուռքից ընդգրկվեց կառավարության աշխատանքին: Ինչպե՞ս եք գնահատում:

– Շատ նորմալ, նույնիսկ չեմ հասկանում հարցի իմաստը: Եթե մասնագետներ են, ինչու՝ ոչ: Վերջերս հա մի հարց է ինձ հուզում. մեր ուզածը ի՞նչ է՝ ուզո՞ւմ ենք հզոր, բարեկեցիկ, ուժեղ հայրենիք, ուրեմն պիտի ձգտել դրան: Եթե որոշել ենք ամեն ինչ դիտել ու զննել սև ակնոցներով, հաստատ երկար փնտրելու կարիք չկա, թերություններ շատ կգտնենք, բայց դա մեզ ինչքանով կմոտեցնի մեր երազած, ակնկալվող հայրենիքին՝ սա հարց է:

Հիմա մասնագետներ են եկել, չէ՞, ուզում են իրենց մասնագիտական հմտությունները ներդնել հայրենիքի համար, ի՞նչ վատ է:

Հայաստանի ներքաղաքական զարգացումներն ինչպե՞ս եք գնահատում: Ծառուկյանը հայտարարել է հուժկու, բազմամիլիոնանոց հանրահավաքի մասին:

Եկեք այս հարցը թողնեմ առանց պատասխանի, թեթև ժպտամ:

– Պարոն Մովսիսյան, գալով առաջին հարցին՝ որքանո՞վ հինգերորդ շարասյան ուժերը կարող են վտանգ ներկայացնել իրենցից:    

– Նայեք՝ վտանգ, իհարկե, կա, մանավանդ եթե հաշվի առնենք այս կովիդի համաշխարհային շոուի վնասները ու տնտեսության վրա ունեցած դրա ազդեցությունները՝ պարզ կդառնա, որ մեր հայրենիքը չի խուսափել վնասներից: Որ դա դժգոհ ուժերին պիտի մղի օգտագործելու առիթը՝ հասկանալի է, մյուս կողմից՝ 2 տարվա մեջ իշխանավորների կուտակած բազմաթիվ սխալները ու բացթողումները նպաստում են այդ, այսպես կոչված, 5-րդ շարասյան խտացմանը (հաշվի առեք՝ ինչքան մասմեդիա է աշխատում դրա համար): Բայց սա արտաքին չէ, սա ներքին տեսակ է: Սակայն  երբ հիշում ես նախկինների բարքերը, հասկանալի է դառնում, որ ունենք առաջընթաց. այո, շատ հարցեր մնացել են բաց, կովիդն էլ իր չար գործը արեց, բայց մեկ է՝ արժի համեմատել, ու հասկանալի կդառնա, որ հինգերորդ շարասյուն կոչեցյալը ավելի շատ աղմուկ է առիթից օգտվողների, կասեի՝ միշտ կծան տեսակի համար: Ես ակնկալում եմ, որ Հայաստանի նորագույն պատմության ընթացքում կունենանք առանց ցնցումների իշխանական ժամանակաշրջան, և այսուհետ կորոշի ժողովրդի ձայնը, ոչ թե բռնի ուժը, վախը կամ կախվածությունը: Այս հարցում էլ ապավինենք մեր ժողովրդի հազարամյա պատմությանը, հնությանն ու իմաստությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում