Իրանում մահապատժի դատավճիռ է իրականացվել խառը ոճի մարտիկ Նավիդ Աֆքարիի նկատմամբ: 27-ամյա մարզիկը մեղավոր է ճանաչվել անվտանգության աշխատակցի սպանության և 2018-ին հակակառավարական ցույցերին մասնակցելու մեջ՝ գրում է ekhokavkaza.com-ը:
Աֆքարին նախապես հայտարարել էր, որ իրեն խոշտանգումների են ենթարկել: Փաստաբանը պնդել է, որ նրա մեղքի ապացույցները չեն ներկայացվել: Իրանը մերժել է խոշտանգումների մասին բոլոր հաղորդումները:
Աֆքարիին պաշտպանում էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և UFC-ի ղեկավար Դանա Ուայթը: