Հրդեհ է բռնկվել Թբիլիսիի Ակակի Ծերեթելի պողոտայում գտնվող առևտրի կենտրոնի տարածքում: Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը:
Հրդեհը բռնկվել է լուսադեմին: «112» -ը հաղորդագրություն է ստացել ծխի մասին: Դեպքի վայր փրկարար հրշեջների ժամանելուց հետո պարզվել է, որ այրվում է երկհարկանի պահեստ:
Վտանգ է եղել, որ կրակը կտարածվեր դեպի մոտակա շենքեր: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է փրկարար հրշեջների 10 բրիգադ: Նրանց հաջողվել է արագ տեղայնացնել, ապա մարել կրակը: Տուժածներ չկան:
ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի «իրերի հրկիզմամբ վնաս կամ ոչնչացում» հոդվածով՝ հայտնում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը: