Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան Եմենի մայրաքաղաք Սանայում հարձակում է իրականացրել հուսիթների երկու ռազմական կայանների վրա՝ հաղորդում է Reuters- ը:
Գործակալության տվյալներով՝ ընդհանուր առմամբ ինը ավիահարված է հասցվել ռազմական ինժեներական ճամբարին ու ազգային անվտանգության ապարատի շտաբներին:
Եմենի կառավարության և հուսիթ ապստամբների միջև բախումները շարունակվում են 2014 թվականից: