Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Լեգիտիմությունը ապահովագրական ծախս չէ. հարմարավետությունը կլինի խաբուսիկ

Հայաստանում, որքան ավելի մեծ աշխուժություն են ցուցաբերում քաղաքական դաշտի ներկայիս դերակատարները կամ, այսպես ասած, ավանդական քաղաքական դաշտը, այնքան առավել ընդգծվում և ցցուն է դառնում նոր քաղաքական դաս և նոր քաղաքական դաշտ ունենալու անհրաժեշտությունը, դրա խիստ հրատապությունը: Հայաստանում ինչպես ընդդիմության ճգնաժամ էր մինչև հեղափոխությունը, այնպես էլ ընդդիմության ճգնաժամ է հեղափոխությունից հետո: Մինչև հեղափոխությունը քաղաքական իշխանությունը հանգստանում էր ընդդիմության ճգնաժամի վրա: Ավելին, մեծ հաշվով նաև քաղաքական իշխանությունն էր այդ ճգնաժամի հրահրողը, խթանողը, շատ դեպքերում կազմակերպողը, հաճախ անգամ նյութապես խրախուսողը: Ինչպես պարզվեց, այդ թվացյալ հանգստությունը կամ հարմարավետությունը բավականին խաբուսիկ էին և թույլ չէին տալիս ձևավորել մարտահրավերների արձագանքման ճկուն համակարգեր: Որովհետև հնարավոր է չեղարկել ու չեզոքացնել, կառավարել ներքին մարտահրավերները, գտնել լուծումներ՝ իրավիճակային կամ երկարաժամկետ, սակայն հնարավոր չէ կառավարել արտաքին դաշտը, մարտահրավերների արտաքին, աշխարհաքաղաքական և անգամ քաղաքակրթական շրջանակը: Ու երբ համակարգը աստիճանաբար սկսեց ավելի ու ավելի ուժեղ զգալ այդ շրջանակի մթնոլորտային ճնշումը, այնքան ավելի արագ սկսեց քայքայվել ներսից: Կասկած թող չլինի, որ նույնքան խաբուսիկ է լինելու ներկայիս քաղաքական մեծամասնության հնարավոր հանգստությունը և հարմարավետությունը, եթե, իհարկե, այդ իշխանությունն էլ իրեն թույլ տա հանգստանալ ընդդիմության ճգնաժամի վրա՝ ինչպես նախորդը:

Ընդ որում, հանրային բարձր լեգիտիմությունը այստեղ «ապահովագրական գոտի» լինել չի կարող, որովհետև մարտահրավերների համաշխարհային շրջանակն իր մասշտաբներով այնպիսին է, որ ներքին որևէ լեգիտիմություն ի զորու չէ ծածկել «ապահովագրական ծախսերը»: Այդ իմաստով, ներքին կյանքում քաղաքական լեգիտիմության բարձր աստիճանը միջոց է և ոչ թե նպատակ: Դա այլ, առավել երկարաժամկետ նպատակների իրագործման միջոց է, որոնք դառնալու են Հայաստանում էլիտայի ցուցիչ: Այլ կերպ ասած, այդ նպատակների բնույթից և ռազմավարական հեռահարությունից է պարզ լինելու, թե որքանով է տարբերվում նոր էլիտան հնից, որքանով է նորը չակերտավոր կամ անչակերտ, ի տարբերություն հին չակերտավոր էլիտայի: Այսինքն՝ խնդիրը պետք է լինի ոչ թե պարզ քաղաքական հարմարավետության, այլ քաղաքական բարդ համակարգի և մեխանիզմների, այսինքն՝ հասարակական-քաղաքական փոխադարձ զսպման և հակակշիռների հնարավորինս բարդ սխեմաների իրագործումը, որտեղ, այո՛, կարող է միանգամայն իրատեսական լինել նաև իշխանությունից հեռանալը, սակայն միաժամանակ՝ անվտանգության ինստիտուցիոնալ երաշխիքներով հեռանալը:

Ի վերջո, խորքային առումով այստեղ է ցանկացած երկրի պետական ճգնաժամի առանցքը՝ իշխանությունից հեռանալու, հանրային կամքով իշխանության փոփոխության մեխանիզմի առկայություն: Այն երկրները, որոնք գալիս են այդպիսի մեխանիզմի և իրենց թույլ են տալիս ապավինել դրան, հայտնվում են ամրության և զարգացման նվազագույն անհրաժեշտ պատվանդանի վրա: Այն երկրները, որոնք չեն կարողանում գտնել իշխանության փոխանցման ինստիտուցիոնալ մեխանիզմներ, չեն կարողանում ձևավորել հասարակական բարդ, փոխադարձ զսպման և հավասարակշռման մեխանիզմներով պետական օրգանիզմ, նրանք երբեք չեն կարողանում գտնել պետական և ազգային վերելքի ճանապարհը, թեկուզ հեղափոխություն անեն յուրաքանչյուր տասնամյակը կամ երեսնամյակը մեկ: Իսկ իշխանության անցման մեխանիզմը զուտ մաթեմատիկական հավասարում կամ բանաձև, գրվող օրենսդրություն կամ Սահմանադրություն չէ: Հնարավոր է գրել ամեն ինչ, սակայն որևէ բանի աշխատանքի համար անհրաժեշտ է համապատասխան որակ, մտածողություն և փոխըմբռնում խաղի կանոնների շուրջ: Սակայն դա էլ չարժե շփոթել միատարրության հետ: Ավելին, միատարրությունն այստեղ գործնականում անհնար է և հենց այդտեղ է, որ իրականում լուծումը հակառակը՝ ամենատարբեր մոտեցումները և կարծիքները կենսունակ մեխանիզմներով հակակշռելն է: Այստեղ է խնդրի բարդությունը, որն էլ հենց պահանջում է դա կառուցելու ունակ էլիտա, որովհետև իշխանության փոխանցման մեխանիզմի երկրները բարի ցանկություններով, անկեղծ մղումներով և հրեշտակների միջոցով չէ, որ գալիս են:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում