Մեզ մի քանի ամիս առաջ առողջապահության նախարարությունը նամակով հայտնել է, որ 2021 թվականին նպատակահարմար չեն համարում պետպտվեր տեղադրել այստեղ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Նևրոզների կլինիկայի ղեկավար Ցոլակ Հակոբյանը:
«2020 թվականին մենք աշխատում ենք պետպատվերի հիմունքներով, այսինքն բուժումը մեզ մոտ անվճար է, հիվանդները տանում են բուժում, դեղորայք, բարձրորակ հոգեբանական, հոգեթերապևտիկ, հոգեբուժական օգնություն: Մենք բուժական վճարովի ծառայություններ չունենք: Ոչ մի հիմնավորում չկա, թե այդ «ոչ նպատակահարմարությունը» ինչի հետ է կապված՝ ֆինանսական է, թե մասնագիտական է, թե հոգեբանական, չգիտեմ: Որովհետև հիվանդանոցն աշխատում է ծանրաբեռնված, մենք ունենք 50 մահճակալ, համարյա միշտ դրանք զբաղված են: Հիվանդանոցն աշխատում է շահույթով»,-ասաց նա: