Thursday, 28 03 2024
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Ռուսաստանից տրանսֆերտների կտրուկ նվազումը լուրջ ազդեցություն կթողնի անկում ապրող ՀՀ տնտեսության վրա

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2019-2020թթ. հունվար-հուլիսին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած և արտերկիր կատարված փոխանցումներին:  Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած գումարների ծավալները 2019թ.-ի հունվար-հուլիսի նկատմամբ նվազել են 15.3%-ով՝ կազմելով 893.3 մլն ԱՄՆ դոլար, իսկ արտահոսքը՝ 20.3%-ով՝ կազմելով 622.4 մլն ԱՄՆ դոլար։ Ներհոսքի ամենամեծ անկումը գրանցվել է ՌԴ-ից՝ 28.2%, մինչդեռ ԱՄՆ-ից ներհոսքի ծավալներն աճել են 22.1%-ով։

Այս ժամանակահատվածի արտահոսքի ծավալների կրճատումը պայմանավորված է եղել 2019թ.-ին հատկապես ԱՄՆ և այլ երկրների մեքենաների առքով: Վերջին հանգամանքով էլ պայմանավորված են նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ այս տարվա հունվար-հուլիսին ԱՄՆ արտահոսքի ծավալների 54.8% կրճատումը և արդյունքում ԱՄՆ-ից զուտ ներհոսքի` 122.9 մլն ԱՄՆ դոլարով երկնիշ տոկոսային աճը՝ 10.8%։

Այսպիսով՝ 2020թ. հունվար-հուլիսին 2019թ.-ի համապատասխան ժամանակահատվածի համեմատ ֆիզիկական անձանց կողմից կատարված դրամական փոխանցումների արդյունքում և՛ ներհոսքը, և՛ արտահոսքը նվազել են, ինչը հանգեցրել է զուտ ներհոսքի 1.2% կրճատմանը։

 «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանի խոսքով՝ ՌԴ-ից տրանսֆերտների նվազումը առաջին հերթին կապված է արտագնա աշխատանքի մեկնողների թվի կրճատման հետ, ինչն էլ հետևանքն է կորոնավիրուսային համավարակի։

«Իհարկե, սա առաջին հերթին պայմանավորված է կորոնավիրուսային համավարակով, որը պատուհաս է դարձել ոչ միայն մեր տնտեսության համար, այլև համաշխարհային։ Ամբողջ աշխարհի տնտեսությունն է անկում ապրում, այդ թվում՝ Ռուսաստանի։ Տնտեսվարողները չեն կարողանում շրջանառություն իրականացնել, որպեսզի ունենան ազատ միջոցներ, որոնք դարձնում էին խնայման միջոցներ ու ուղարկում Հայաստան իրենց հայրենակիցներին։ Ինչպես նաև մեր արտագնա աշխատողների մեծ մասը չկարողացավ մեկնել ՌԴ, որը իր լուրջ ազդեցությունն ունեցավ դեպի Հայաստան ուղարկվող տրանսֆերտների վրա»,- ասաց տնտեսագետը։

Ինչո՞ւ են ԱՄՆ-ից դեպի Հայաստան ավելացել գումարային փոխանցումները։ Այս հարցին տնտեսագետը պատասխանեց՝ իհարկե, կորոնավիրուսային համավարակն իր ազդեցությունը ԱՄՆ տնտեսության վրա ևս թողել է, սակայն ԱՄՆ-ում բնակվող հայերը հավատարիմ են մնում հայրենիքին ու հարազատներին օգնելու գործին, այդ իսկ պատճառով ոչ միայն անձնական, այլև համայնքային մակարդակով կազմակերպված մեծ փոխանցումներ են կատարվում COVID-ի ճիրաններում գտնվող Հայաստանի տնտեսությանը օգնելու համար։ «ԱՄՆ համայնքը, որը էլ ավելի կազմակերպված է, կենսունակ է, կարողանում է պահպանել իր դերակատարությունը Հայաստանին ու ՀՀ քաղաքացուն օգնելու գործում։ Մյուս կողմից՝ սա խոսում է ԱՄՆ-ում տնտեսության զարգացման խթանների մասին, որը կատարում է այդ կառավարությունը, որը կարողացել է քիչ թե շատ կենսունակ պահել այդ մարդկանց, ովքեր ունեն ազատ միջոցներ Հայաստան ուղարկելու համար։ Մեր բյուջեին զուգահեռ այդ տրանսֆերտներն էին ապահովում թե՛ պահանջարկ, թե՛ առաջարկ, թե՛ ներքին առևտրի բարձրացում։ Հիմա այդ գումարները չկան։ Բյուջեին զուգահեռ եկող գումարները չկան»,- մանրամասնեց տնտեսագետը։

Նա խոսքով՝ ՌԴ-ից տրանսֆերտների կտրուկ նվազումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ՀՀ տնտեսության վրա, կարող է նպաստել առանց այն էլ անկում ապրող տնտեսության անկմանը։ «Դա հետևանքն է մեր տնտեսական քաղաքականության. մենք չկարողացանք այնպիսի տնտեսական միջավայր ստեղծել, որ կախում չունենանք տրանսֆերտներից։ Պետք էր ունենալ տնտեսության ճյուղերի այնպիսի զարգացում, որոնք մեծապես կախված չեն զբոսաշրջությունից, տրանսֆերտներից։ Իսկ զբոսաշրջությունը մենք գերակայություն համարեցինք՝ կարծելով, թե մուլտիպլիկատիվ էֆեկտով կարող ենք տնտեսություն զարգացնել։ Բայց տեսեք՝ կորոնավիրուսն ինչ արեց։ Տնտեսության գերակա ուղղություն պետք է համարել այլ ճյուղեր, որոնք մշտապես կայուն զարգացում կարող են ունենալ և անգամ  արտահանման այսպիսի արգելքների պայմաններում արտահանում իրականացնել։ Սա է խնդիրը»,- մտահոգություն հայտնեց տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում