Կորոնավիրուսի դեմ ռուսական երկրորդ պատվաստանյութի մշակումը ընթանում է իր ժամանակացույցին համապատասխան: Այս մասին հայտարարել է ՌԴ Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» -ն:
«Հիմա այն (պատվաստանյութը) ավարտում է կլինիկական փորձարկումները, հետո փորձաքննություն կանցնի … Մինչ այժմ ամեն ինչ ընթանում է իր հունով», – նշել է նախարարը՝ Լենինգրադի մարզ կատարած այցի ժամանակ: