Thursday, 28 03 2024
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու

Լավրովը զրկվեց իր երկու «ձեռքերից»․ «Մադրիդյան սկզբունքներ» ու «Լավրովի պլա՞ն», թե բանակցություններ «մաքուր էջից»

«Մոսկվայի վերջին պատահարները ցույց են տալիս, որ Ռուսաստանը փորձում է հստակեցնել, թե Հարավային Կովկասը ռուսական ազդեցության տարածք է և ոչ թուրքական։ Ուրեմն հետևյալն է հարցը, որ այս տարածաշրջանում Թուրքիան չի կարող դառնալ որոշիչ ուժ և որոշիչ հենարան։ Թուրքիան չունի ռեսուրսներ ներգրավվելու ղարաբաղյան բանակցություններին։ Նա պարզապես փորձում է փոքր ճնշում բանեցնել Ռուսաստանի վրա՝ հուսալով ուրիշ ճակատներում, օրինակ՝ Սիրիայում, Լիբիայում, զիջումներ կորզել Մոսկվայից»։

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում հետաքրքիր խմորումներ են տեղի ունենում։ Հիմնական նախաձեռնությունը կրկին գալիս է Մոսկվայից։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի վերջին շփումներ է ունեցել Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որից հետո հայտարարել է, որ իր տպավորությամբ երկու կողմերն էլ՝ թե՛ Բաքուն և թե՛ Երևանը, շահագրգռված են, որ իրավիճակը հուլիսյան բախումներից հետո կարգավորվի և վերսկսվեն հանդիպումները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ Այս խոսքերը նա ասել է սեպտեմբերի 1-ին՝ ՄԳԻՄՕ-ի (Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի) ուսանողների առջև ելույթ ունենալիս։

Խոսքն առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերի մասին է, երբ միջնորդները Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում հանդիպում են տեղի իշխանությունների հետ և քննարկում ընդհանուր իրադրությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ, կողմերի միջև խաղաղ երկխոսության շարունակման հեռանկարները և այլն։ Իսկ համանախագահների տարածաշրջանային այցին որպես կանոն հաջորդում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Եվ Լավրովի գործադրած վերջին ջանքերը հիմնականում նպատակաուղղված են հենց արտգործնախարարների՝ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի առաջին հանդիպման կազմակերպմանը։

Հայաստանի արտգործնախարարն արդեն իսկ արձագանքել է այս քննարկումներին՝ ռուսական «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում ասելով, որ ինքը պատրաստ է վաղնևեթ հանդիպել Ջեյհուն Բայրամովի հետ։

Բայց սա չէ ամենակարևորը, այլ այն առարկան, այն նյութը կամ ծրագիրը, որի շուրջ պետք է խոսեն կողմերը բովանդակային բանակցությունները վերսկսելու դեպքում։ Իհարկե, մենք չգիտենք՝ կվերսկվե՞ն արդյոք մոտ ժամանակներում քննարկումները հիմնախնդրի հանգուցալուծման հիմնարար հարցերի շուրջ, թե՞ ոչ, կամ ի՞նչ ձևաչափով կվերսկվեն ու ի՞նչ նախագծերի շուրջ։ Չմոռանանք, որ Երևանը շարունակում է պնդել, որ նախ և առաջ վերականգնվի բանակցությունների լիարժեք ձևաչափը, և Ստեփանակերտը նույնպես ուղղակիորեն մասնակցի քննարկումներին։

Բայց Մինսկի խումբն այնքան յուրահատուկ ու ինչ-որ տեղ նույնիսկ տարօրինակ կառույց է, որ նույնիսկ եթե բանակցություններ լինեն՝ ոչ մի երաշխիք չկա, որ մենք՝ լայն հանրությունը կիմանա դրա մասին։ Միջնորդները ներկայացվող նախագծերի ու ծրագրերի մասին ոչինչ չեն ասում, միայն կոչ են անում կողմերին «նախապատրաստել» իրենց ժողովուրդներին «խաղաղության»։ Բայց թե ի՞նչ ծրագրի վրա պիտի հիմնված լինի այդ պրոցեսը, ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկվեն և ի՞նչ հաջորդականությամբ և ինչպե՞ս պիտի հասարակությունները մասնակից դառնան պրոցեսին, եթե ոչինչ, ըստ էության, չի ներկայացվում, պարզ չէ։

Այսօր էլ նեղ դիվանագիտական շրջանակներից դուրս գտնվող մարդկանցից ոչ ոք հաստատ չգիտի, թե, օրինակ, ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվել կամ քննարկվել հիմնախնդրի կարգավորման մասին կամ քննարկվե՞լ են արդյոք, թե՞ ոչ։

Սրա վառ ապացույցը կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքում բռնկված դիվանագիտական դեբատներն էին, երբ նույն Լավրովը՝ ենթադրյալ «Լավրովի ծրագրի» հեղինակն ու կնքահայրը, ս․ թ․ ապրիլի 21-ին հայտարարեց, թե դրանից մեկ տարի առաջ՝ Մոսկվայում, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կազմակերպված հանդիպման ընթացքում ներկայացվել է փուլային կարգավորում ենթադրող մի փաստաթուղթ, որը «ներկայումս ակտիվորեն քննարկվում է», սակայն Հայաստանի ԱԳ նախարարը, հակադարձելով այդ հայտարարությանը, պարզաբանեց, որ խոսքը 2014 և 2016 թթի հայտ եկած մոտեցումների մասին է, որոնք ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար, և 2014 թվականին քննարկված տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ:

Իսկ հիմա Լավրովը, կարծես թե, ամեն ջանք գործադրում է պահպանելու հակամարտության լուծման այն տրամաբանությունն ու մեթոդաբանությունը, որ առաջարկում են հայտնի Մադրիդյան սկզբունքները, որոնց հիման վրա, ինչպես ինքն է ասում, մշակվել են մի շարք տարբերակներ։ Դրանց թվում կարելի է առանձնացնել ռուսական կողմի առաջարկած երկու առանցքային նախագծերը՝ Կազանյան փաստաթուղթը և այսպես կոչված՝ «Լավրովի պլանը», որն ամենայն հավանականությամբ Զոհրաբ Մնացականյանի նշած 2014 թ․ տարբերակն է։

Իր վերջին ելույթում Լավրովն ասել է, թե «մեր գիծը հենվում է 18 տարիների ընթացքում ձևավորված համալիր փաստաթղթերի վրա, կան այսպես կոչված` «Մադրիդյան սկզբունքներ, և կան փաստաթղթերի թարմացված տարբերակներ: Մենք հիմա տեսնում ենք, թե ինչպես այսպես կոչված` լճացման պայմաններում լսվում են ձայներ, որ պետք է հրաժարվել այդ փաստաթղթերից և սկսել մաքուր էջից, կամ էլ ինչ-որ «Պլան Բ»-ի գործողության մեջ դնելու մասին են խոսում: Մենք կարծում ենք, որ դա մեծ սխալ է, վստահ ենք, որ վերջին տարիներին արվածը պետք է մնա որպես մեր հետագա աշխատանքների հիմք»:

Ստացվում է, որ Երևանն ու Բաքուն ուզում են վերսկսել բանակցությունները մաքուր էջի՞ց, բայց Մոսկվան պնդում է, որ բանակցությունների սեղանին մնա «Լավրովի պլա՞նը»։ Այսինքն՝ «Լավրովի պլանը»՝ ընդդեմ նոր բանակցությունների կամ «Պլան Բ»-ի՞։

Ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ (ԱՄՆ) Մեթյու Բրայզան էլ իր վերջին հոդվածում գրել էր, թե իր տպավորությամբ՝ Հայաստանի վարչապետ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Ալիևը, կարծես, հրաժարվել են Մինսկի խմբից, և որ Փաշինյանը BBC-ին տված հարցազրույցում հաստատել է, որ ինքը հրաժարվել է Մադրիդյան սկզբունքներից։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ժնևի համալսարանի դասախոս, միջազգային հարաբերությունների փորձագետ Վիգեն Չետերյանը։

– Պարոն Չետերյան, հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքն այս թեմայի վերաբերյալ, թե նախ ի՞նչ նպատակով է Ռուսաստանը ջանում ակտիվացնել բանակցային գործընթացը։ Երբ նա պնդում է, որ «Մադրիդյան գիծը» պետք է պահպանվի, արդյո՞ք դա նշանակում է, որ դրանով նա փորձում է պահպանել լավրովյան ծրագրի արդիականությունը։ Եվ արդյո՞ք Երևանն ու Բաքուն իսկապես ուզում են վերսկսել բանակցությունները մաքուր էջից։

-Վերջին երկու-երեք շաբաթներին ժամանակ չեմ ունեցել հետևելու հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացմանը։ Ուրիշ գործերով էի զբաղված։ Ուստի չգիտեմ, թե կարո՞ղ եմ արդյոք շատ գրագետ մի բան ասել նշված հարցերի վերաբերյալ։ Բայց հետևյալն է իմ կեցվածքը։ Չեմ կարծում, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում կա հիմնական փոփոխություն։ Եթե վերսկսեն բանակցությունները՝ այդ պարզապես նշան է, որ պետք է հանդարտեցնեն իրավիճակը։ Այսինքն՝ բանակցելու միակ նպատակն այսօր այդ է, որ իրար դեմ չպատերազմեն։

Այնտեղ ուրիշ տվյալ կա, որ հետաքրքրական է։ Դա այն հարցն է, թե այս տարածաշրջանի հիմնական միջազգային կազմակերպությունը կամ պետությունը ո՞րն է, որի հովանու տակ պետք է այս հարցը կանոնավորվի։ Կարծում եմ՝ Մոսկվայի վերջին՝ Ձեր նշած պատահարները ցույց են տալիս, որ Ռուսաստանը փորձում է հստակեցնել, թե Հարավային Կովկասը ռուսական ազդեցության տարածք է և ոչ թուրքական, քանի որ հուլիսի դեպքերից հետո թրքական քաղաքական դեմքերը շատ կոպիտ կեցվածք ունեցան ոչ միայն իրենց հայտարարություններով, այլև թուրքական և ադրբեջանական բանակների համատեղ ռազմական վարժանքներ կազմակերպելով։ Ուրեմն հետևյալն է հարցը, որ այս տարածաշրջանում Թուրքիան չի կարող դառնալ որոշիչ ուժ և որոշիչ հենարան։ Իմ կարծիքով՝ սա է ամենահետաքրքիր հանգամանքը, որ կարելի է առանձնացնել։

– Դուք այս համատեքստի մեջ ամբողջությամբ տեղավորվող շատ կարևոր հարց բարձրացրեցիք, քանի որ թուրք-ադրբեջանական այդ զորավարժություններից հետո մամուլում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, որ Թուրքիան, հնարավոր է, ռազմաբազա հիմնի Ադրբեջանի տարածքում։ Ադրբեջանում ցույցեր են անում՝ պահանջելով, որ թուրքական բանակը մնա երկրի տարածքում։ Թուրքիայում բնակվող Մեթյու Բրայզան էլ հոդված է գրում և ասում, թե «դիվանագիտական վակում» է առաջացել Ղարաբաղի հարցի շուրջ, և Անկարան ու Մոսկվան կարող են լրացնել այդ վակումը։ Բայց մյուս կողմից՝ Բայրամովի հետ հանդիպումից հետո Լավրովը շեշտում է, թե բանակցողների կազմը փոխելու փորձերն անընդունելի են։ Այս ամենն ի՞նչ է նշանակում։ Այսինքն՝ Ռուսաստանը դե՞մ է, որ Թուրքիան ներգրավվի բանակցություններին։

– Նախ, առաջինը՝ այնտեղ վակում չկա և վակումի հարց չկա․ թե՛ դիվանագիտական մեխանիզմները կան և աշխատում են և թե՛ ռազմավարական առումով այս տարածաշրջանում վակում չկա։ Երբ հարցը գա թուրքական քայլերին Ղարաբաղի կոնֆլիկտի նկատմամբ, այդ միայն իմաստ կունենա, եթե ընդհանուր թուրք-ռուսական հարաբերությունների համատեքստը նայենք։ Այսինքն՝ Թուրքիան, իր այդ քայլերն անելով, չի՞ փորձում իսկապես փոխարինել Ռուսաստանին։ Նման ծրագրերի համար Թուրքիան պարզապես չունի ռեսուրսներ ու միջոցներ։ Այլ Թուրքիան պարզապես փորձում է փոքր ճնշում բանեցնել Ռուսաստանի վրա՝ հուսալով ուրիշ ճակատներում, օրինակ՝ Սիրիայում, Լիբիայում, զիջումներ կորզել նրանից։ Ո՛չ առավել, ո՛չ նվազ։

– Նկատի ունեք՝ այլ հարցերում և այլ դաշտերում Ռուսաստանի հետ առևտուր անելու համա՞ր։

– Առավելագույն դեպքում առևտուր անելու։ Ոչ ուրիշ բան։

– Այսինքն՝ Դուք չեք կարծում, որ Թուրքիան իրոք ուզում է ամրապնդվել այս տարածաշրջանում և ուղղակիորեն մասնակցել ղարաբաղյան բանակցություններին։ Չեք կարծում, որ Թուրքիան իսկապես նման ծրագրեր ունի։

– Եթե թուրքական հարաբերություններին նայեք միայն Ղարաբաղի կոնֆլիկտի համատեքստի մեջ՝ այն ժամանակ այդ տպավորությունը կարող եք ստանալ։ Բայց եթե դուք նայեք թուրքական արտաքին քաղաքականությունն ու ռազմավարությունը՝ այնտեղ հստակ է, որ Ղարաբաղի հարցը իրենց առաջին տասնյակ խնդիրների մեջ չի մտնում։ Այնպես որ, այսօր երևակայել, որ Թուրքիան պիտի հատկացնի քաղաքական, դիվանագիտական, ռազմական, ֆինանսական ռեսուրսներ Ղարաբաղի հարցով զբաղվելու՝ անհեթեթություն է։ Նա այդ ռեսուրսները չունի և եթե այդ ռեսուրսներն ունենա՝ ուրիշ տեղ կբանեցնի։

– Այսպիսով, Դուք չեք կարծում, որ նախ և առաջ Մինսկի խմբի համանախագահները, առավել ևս Հայաստանը թույլ կտան, որ Թուրքիան ուղղակիորեն ներգրավվի ղարաբաղյան բանակցային գործընթացին կամ ինչ-որ կերպ միջամտի այս հարցին։

– Ո՛չ, դա բացառվում է։ Թուրքիան երբեք չի միանա բանակցություններին, եթե, իհարկե, հսկայական փոփոխություններ տեղի չունենան դիվանագիտության մեջ։ Համենայն դեպս, այսօրվա իրավիճակում չեմ կարող նման բան երևակայել։

– Վերադանանք առաջին հարցին՝ ինչո՞ւ է, Ձեր կարծիքով, Լավրովը փորձում ակտիվացնել հայ-ադրբեջանական երկխոսությունը և կազմակերպել Հայաստանի արտգործնախարարի առաջին հանդիպումը իր նոր ադրբեջանցի գործընկերոջ հետ։ Տարբերակներ՝ ա) Մոսկվայում հանկարծահաս ցանկություն է առաջացել վերջապես լուծելու Ղարաբաղի հարցը և խաղաղություն հաստատելու տարածաշրջանում, բ) Մոսկվան ուզում է նվազեցնել լարվածությունը հուլիսյան դեպքերից հետո, գ) Մոսկվան փորձում է իր ձեռքում պահել նախաձեռնությունը բանակցություններում, դ) Մոսկվան փորձում է առաջ մղել փուլային մոտեցման վրա հիմնված այն նախագիծը, որի մասին նա խոսեց այս տարվա ապրիլին։

– Ես չեմ կարծում, որ Մոսկվան մեծ հետաքրքրություն ունի Ղարաբաղի հարցի լուծման մեջ։ Նա երբեք տարված չի եղել այդ գաղափարով։ Կարծում եմ՝ այսօրվա ակտիվությամբ Մոսկվան պարզապես փորձում է իր նախաձեռնության տակ պահել Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման պրոցեսը, ինչպես նաև փորձում է հայ-ադրբեջանական հարաբերությունները որոշ շրջանակի մեջ պահել, որպեսզի հիմնախնդիրը պատերազմական գործողությունների չհասնի։ Այսքանը։ Ոչ ավելի։

– Մեր մամուլում այսպիսի մի հետաքրքիր տեսակետ կարդացի, որ տավուշյան մարտերից հետո, երբ Ադրբեջանի ԱԳ նախարարի պաշտոնից ազատվեց Մամեդյարովը, Լավրովը զրկվեց իր երկու ձեռքերից, որոնց միջոցով իրականացնում էր «Ռուսաստանի հավասար հեռավորության քաղաքականությունը»։ Այդ ձեռքերից մեկը Նալբանդյանն էր, որն արտգործնախարարի պաշտոնը թողել է 2018 թ, իսկ մյուսը՝ Մամեդյարովը։

Մեծ գաղտնիք չէ, որ Նալբանդյանը, որպես արտգործնախարար, միշտ էլ շատ հարմար ֆիգուր է եղել Մոսկվայի ու հատկապես Լավրովի համար։ Եթե չասենք ավելին։ Իսկ Մամեդյարովը՝ առավել ևս։ Ավելին, Լավրովի ու Մամեդյարովի միջև ընդհանուր շահերն ու ընդհանուր մոտեցումները Ղարաբաղի հարցի վերաբերյալ ավելի շատ էին։ Պատահական չէ, որ Մամեդյարովը ամեն հարմար առիթով մեծ ոգևորությամբ էր խոսում Լավրովի առաջարկների կամ այսպես կոչված՝ «Լավրովի պլանի» մասին։ Հիմա, երբ այս երկու գործիչներն արդեն հեռացել են, կարո՞ղ ենք ասել, որ այսպես ասած՝ լավրովյան դարաշրջանը ղարաբաղյան գործընթացում մոտենում է ավարտին։

– Չգիտեմ՝ դուք ինչպես եք գնահատում Լավրովի դիրքը, բայց իմ կարծիքով՝ Լավրովը երբեք քաղաքական գործոն չի եղել։ Լավրովը շատ լավ դիվանագետ է, որն իրականացնում է ուրիշի՝ Պուտինի քաղաքականությունը։ Այնպես որ, Լավրովի դարաշրջան չկա։ Լավրովն ինքը շատ լավ պրոֆեսիոնալ է, շատ լավ մասնագետ է։ Ինքը քաղաքական գործիչ չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում