Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բարձր է գնահատել Բահրեյնի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համաձայնագիրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա կարծիքով, ձեռք բերված համաձայնությունը «խաղաղության նոր դարաշրջան է»:
«Այսօր երեկոյան մենք ևս մի պատմական համաձայնության հասանք արաբական ևս մի երկրի՝ Բահրեյնի հետ», – ասել է Նեթանյահուն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բահրեյնը և Իսրայելը պայմանավորվել են դիվանագիտական հարաբերություններ հաստատել: