Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան

Վրաստանի ցանկացած կառավարություն լավ կաշխատի Հայաստանի հետ, Սաակաշվիլու դեպքում՝ էլ առավել ընդգծված լավ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

– Պարոն Գրիգորյան, որքան էլ Վրաստանում տեղի ունեցող ներքին իրադարձությունները Հայաստանի հետ անմիջական առնչություն չունեն, այնտեղ սպասվող ընտրությունները բավականին հետաքրքիր են, և ներքաղաքական պայքարն էլ կարող է  ուշագրավ զարգացումներ ստանալ։ Ի՞նչ դիտարկումներ ունեք հարևան երկրում ընթացող զարգացումների շուրջ։

– Կարող եմ ասել, որ իրենք բավականին լուրջ ու դրական փոփոխություններ են իրականացրել օրենքում։ Դա բավականին լուրջ ու երկար պայքար էր, նույնիսկ հարձակում եղավ Ազգային ժողովի վրա, որն այդ օրենքը չէր ուզում փոխել։ Ի վերջո, միջազգային հանրության հետ միասին Վրաստանի  կառավարությունը նոր Ընտրական օրենսգիրք ընդունեց, արվեցին շատ կարևոր ու դրական փոփոխություններ։ Օրինակ՝ 75 տոկոս մանդատ կբաշխվի համամասնական համակարգով, միայն 25 տոկոսը՝ մեծամասնական սկզբունքով։ Դա շատ լուրջ ու մեծ առաջընթաց է, Վրաստանում պայքարը հենց դրա շուրջ էր, որովհետև նախկինում հենց  դրա շնորհիվ էր անընդհատ նույն ուժն իշխում։ Ամենակարևոր փոփոխությունը մեկ տոկոսանոց անցողիկ շեմն է։ Դա նշանակում է, որ կա մեծ հավանականություն, որ Վրաստանում կլինի բազմակուսակցական խորհրդարան։ 5 տոկոսանոց  շեմը բերեց նրան, որ այնտեղ երկկուսակցական համակարգ ձևավորվեց, իսկ այժմ այսպիսի շեմը գոնե փոքր ազդեցություն ունեցող քաղաքական ուժերին կբերի խորհրդարան։

– Ուշագրավ են նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հայտարարությունները, ով ասել է, որ պատրաստ է երկու տարով ստանձնել Վրաստանի վարչապետի պաշտոնը, եթե ընդդիմությունը հաղթանակ տանի։ Ի՞նչ սցենարներ են հնարավոր։

– Պարզ է, որ Սաակաշվիլին շատ  կարևոր ու լուրջ ֆիգուր է։ Նա լուրջ ազդեցություն ունի ոչ միայն Վրաստանում, այլև հետխորհրդային տարածքում։ Պարզ է նաև, որ Վրաստանում նրա հայտնվելը շատ բան կարող է փոխել։ Սաակաշվիլու դեպքում հետաքրքիր է հետևյալ փաստը՝ ունի մշտական 20-30 տոկոս թշնամի Վրաստանում, որոնք երբեք նրան ձայն չեն տա,  ու մոտավորապես այդքան էլ մշտական համակիրներ։ Իր հայտնվելը էլ ավելի կսրի պայքարը։ Եթե նախկինում Վրաստանի իշխանություններն ասում էին, որ նրան կձերբակալեն, ապա այժմ կարծես դեմ չեն, որ գա։ Համենայնդեպս՝ նկատի ունեմ մինչ այսօր արված հայտարարությունները։ Իհարկե, նրա հայտնվելը շատ կարևոր է, բայց դա գլխավորը չէ, այլ իմ թվարկած մի քանի փոփոխությունները Վրաստանի Ընտրական օրենսգրքում։ Վրաստանը շանս կունենա անցնելու բազմակուսակցական համակարգի։ Այստեղ է, որ ես կուզենամ խոսել Հայաստանի մասին։ Այն փոփոխությունները, որ նախատեսվում են անել Հայաստանի օրենսգրքում, կարող են լինել Վրաստանի օրինակով։ Պետք է հրաժարվել մեծամասնական անհեթեթ համակարգից, հուսով եմ, որ մեզ մոտ էլ այդ փոփոխությունները կկատարվեն։ Մենք ևս պետք է անցնենք համամասնական ընտրակարգի, և որ ամենակարևորն է՝ անցողիկ շեմը պետք է լինի մեկ կամ երկու տոկոս՝ ոչ ավելի։ Ինչքան գիտեմ, ստեղծված է համապատասխան հանձնաժողով, ուզում են իջեցնել մինչև չորս տոկոս, բայց դա բավարար չէ։ Մենք երկար ժամանակ չենք ունեցել բազմակուսակցական խորհրդարան, որի թերությունը մինչ այսօր մենք տեսնում ենք։ Եթե անկեղծ խոսենք, այսօր խորհրդարանի դերը շատ է նվազել, ու ամենակարևորը՝ խորհրդարանում շատ աղքատիկ դիսկուրսներ են։ Հենց խորհրդարանական համակարգի «իզյումինկան» այն է, որ բազմակուսակցական համակարգ ձևավորվի, ու օրենքը պետք է դրան ստիմուլ հաղորդի։ Անհավասար պայմանները պետք է շտկել, հակառակ դեպքում մենք հաջորդ խորհրդարանում նորից կտեսնենք իշխող ուժին և նախկիններից եկած տարբեր կուսակցությունների, որոնք ունեն որոշակի ռեսուրսներ, իսկ գաղափարախոսական ուժեր մենք չենք ունենա։ Ուստի պետք է վրացական ճանապարհով գնանք։ Վրաստանի այս ընտրությունները ցույց կտան՝ ինչպես փոխել օրենքը, որ ունենաս բազմակուսակցական համակարգ։

– Գաղտնիք չէ, որ Սաակաշվիլու ժամանակ հայ-վրացական հարաբերությունները այլ մակարդակի վրա էին, և Հայաստանի հանդեպ վերաբերմունքն էլ էր տարբեր։ Ի՞նչ սպասել այն դեպքում, եթե վերջինս նորից գա իշխանության։

– Ես կարծում եմ, որ ով էլ դառնա վարչապետ՝ Հայաստանի հետ լավ աշխատանք կլինի։ Պարզապես եթե ընտրվի Սաակաշվիլին, ապա նա ընդգծված լավ է վերաբերվում Հայաստանին։ Նորից եմ կրկնում՝ ցանկացած իշխանություն կաշխատի Հայաստանի հետ, ուշադրությամբ կուսումնասիրի Հայաստանի հետ կապված հարցերը։ Օրինակ՝ Հայաստանի բարձրացրած հարցը՝ ինտերնետային մալուխի հետ կապված, ինչ-որ հարուստ ադրբեջանցի ձեռներեց ուզում էր այն ձեռք բերել, բայց Վրաստանի կառավարությունը ուշադրություն դարձրեց այդ հանգամանքի վրա։ Այսինքն՝ Վրաստանի ցանկացած կառավարություն ուշադիր կլինի Հայաստանի նկատմամբ,  պարզապես Սաակաշվիլու դեպքում համագործակցությունն  էլ ավելի ընդգծված կլինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում