Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ) ստացել է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի բժշկական հետազոտության տվյալները: Այս մասին գրում է Spiegel պարբերականը:
Ըստ պարբերականի, ՔԶԱԿ-ի պատվիրակությունը հանգստյան օրերին այցելել է Charite կլինիկա, որտեղ կազմակերպության ներկայացուցիչներին են հանձնել Նավալնիի արյան և մեզի նմուշները՝ հետագա հետզոտության համար: