Tuesday, 19 03 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Կենտրոնական բանկը՝ Հայաստանում ռուսական «МИР» քարտերի սպասարկման մասին
Ողբերգական վթար Սյունիքի մարզում. մեքենայի հրդեհվելու հետևանքով զոհվել է 4 հոգի, այդ թվում 11-ամյա երեխա
Չարենցավանի կամրջի մոտ մեքենաներ են բախվել
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. Փաշինյան
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ նոր ձևաչափով գործունեության ծրագիրը շուտով կհաստատվի
Եթե ամեն հուշարձանի համար մեկ հսկող կցենք, ապա կունենանք ավելի շատ հուշարձան, քան՝ մարդկային ռեսուրս
Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Էն որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, էս մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը
Ծառը կոտրվել ու ընկել է մեքենայի վրա
Վարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս են
Կասե՞ք ի վերջո, էդ «Fly Arna»-ն ի՞նչ եղավ, փակվե՞ց, լիցենզիան ավարտվե՞ց. Գաբրիելյանը` փոխնախարարին
««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեց
ՔՊ նորընտիր պատգամավոր Դավիթ Կարապետյանը ԱԺ ամբիոնից երդվեց
Շփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. Փաշինյան
Ժողովու’րդ, ձեր հարցերի պատասխանները գտնելու ենք, հիմա, թողեք ոտք-ոտք քայլենք առաջ. Փաշինյան
Սահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. Փաշինյան
13:00
«Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը
«Տաշիր» առևտրի կենտրոնը մասնակի փակվել է
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի
8 բեռնատարից 7-ի մեջ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով
Ուղիղ. Նիկոլ Փաշինյանի և Ենս Ստոլտենբերգի ասուլիսը
Զախարովան մեկնաբանել է պատերազմի մասին Փաշինյանի խոսքերը

Տանուլ ենք տալու և կորցնենք հայկական խաղողը․ խաղողագործները նույն աղքատ կեղեքված, ձայնազուրկ վիճակում են

Արմավիրի մարզի խաղողագործները նույն էժան գնով՝ 135 դրամով, ստիպված, ճարահատյալ մթերում են խաղողի այս տարվա բերքը։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արմավիրի, Արարատի մարզի խաղողագործները բողոքի ակցիա էին կազմակերպել, փակել միջպետական ճանապարհները՝ պահանջելով խաղողի մթերման խելամիտ, բարձր գին սահմանել։ Նշենք, որ խաղող մթերող գործարանները այս տարի բերքի էժան գինը պայմանավորում են կորոնավիրուսային համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամով, ինչպես նաև աննախադեպ բերքի քանակով։

Սակայն խաղողագործների միության նախագահը պնդում է, որ այս տարի խաղողի աննախադեպ բերք չկա, դա մանիպուլյացիա է խաղողագործներից ապրանքը ինքնարժեքով խլելու համար։

Արտակ Սարգսյանը պնդում է՝ 89-ից գործարանից խաղող մթերում են ընդամենը 12-13 գործարան՝ Վայոց ձորի, Արարատի և Արմավիրի մարզերում, մնացած բոլորը խաղողի անվան տակ զբաղված են այլ աշխատանքով։ «Ես ասել եմ ու կասեմ՝ հայկական խաղողի անվան տակ անհայտ ծագում ունեցող գունավոր խմիչքներ են արտադրում ու վաճառում՝ միլիոններ աշխատելով, իսկ խաղողագործը մնում է նույն աղքատը, կեղեքվածն ու ձայնազուրկը։ Էդ հայտարարությունները, թե այսքան գործարան խաղող է մթերում, չկա նման բան։ Ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում»,- շեշտեց Արտակ Սարգսյանը։

Խաղողագործների միության նախագահը տեղեկացրեց, որ այս պահին խաղողի մթերման գործընթաց է գնում Պռոշյանի կոնյակի գործարանում, 135 դրամով գյուղացուց գնում են խաղողը։

«Ոչ մի փոփոխություն չկա, նույն գներով, նույն պայմաններով խաղողը մթերում են։ Խաղողագործներն անելանելի վիճակում են, իշխանությունը ոչ մի հարցում ընդառաջ չի գնում, խնդիրներին լուծում չի տրվում։ Խաղողագործները մոլորված են։ Գործարանները՝ ով ինչպես ուզում, ինչ գնով ուզում, մթերում է։ Խաղողագործը նույն աղքատ կեղեքված, ձայնազուրկ տանջված վիճակում է»,- ցավով նշեց Սարգսյանը։

Միության նախագահի խոսքերով՝ այս տեմպերով խաղողագործության նկատմամբ հավատը կորցնում ենք․ «Մենք տանուլ ենք տալու և կորցնելու են հայկական խաղողը»։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում