Friday, 29 03 2024
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները

Ինչու հոգեբանական թեստավորման նոր կարգը չի տարածվում գործող դատավորների վրա. Որոշումը քաղաքական իշխանությա՞նն է եղել

Այսուհետ դատավորների հոգեբանական պատրաստվածությունը կստուգվի ավելի խիստ և համապարփակ մեթոդով՝ մոտ 6 ժամ տևող թեստավորման միջոցով։  Բարձրագույն դատական խորհուրդը հաստատել է դատավորի թեկնածուների հավակնորդների հոգեբանական թեստավորման չափանիշները և անցկացման նոր ձևը։ Թեստերի արդյունքները հրապարակման ենթակա չեն լինի։ Հարցազրույցից հետո դրանք մեկ ամիս պահպանվելու են դատական դեպարտամենտում, այնուհետև ոչնչացվելու են։ Այս փոփոխությունը, սակայն, արդեն իսկ գործող դատավորների վրա չի անդրադառնալու։

ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի խոսքով՝ այս գործիքի կիրառմամբ փորձ է արվելու պատասխանել Աստվածաշնչյան «իսկ դատավորներն ովքեր են» հարցին, իսկ ամբողջությամբ դատավորին կբացահայտի միայն նրա տարիների գործունեությունը։ Նոր կարգը, մեր զրուցակցի խոսքով, պարզապես կատարելագործում է դատավորների ընտրության օբյեկտիվությունը։ Մասնավորապես, մինչև այս տարվա մայիսը գործող օրենքով ԲԴԽ-ն ուներ ընդամենը 15 րոպե դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար հավակնորդի անհրաժեշտ հմտություններն ու որակները ստուգելու համար՝ մասնավորապես, դատավոր դառնալու շարժառիթն ու ակնկալիքը և անձնական հատկանիշները:

«Խորամուխ եղեք այս բառերի մեջ՝ «դատավորի պաշտոնում արդյունավետ գործել», «դատավոր դառնալու շարժառիթն ու ակնկալիքը», «անձնական հատկանիշները»։ ԲԴԽ ընտրության արդյունքում այս կամ այն հավակնորդը դառնում է դատավոր և մարդկային ճակատագրեր է որոշում, հավաքական առումով պետության բախտը դատավորի ձեռքերում է։ Այս առումով դատավորի անձնական որակների և շարժառիթների, նրա արժեհամակարգի վերհանումը կարևոր է այնքանով, որքանով որ մեր բոլորի բախտը հանձնվում է այդ մարդկանց»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով. «Ինչպես Հին Կտակարանում պատգամված է՝ «Դու ժողովրդի միջից ընտրիր… աստվածապաշտ, արդարադատ, գոռոզություն (ագահություն) ատող մարդկանց… Նրանք մշտապես թող դատեն ժողովրդին»»։

ԲԴԽ անդամի խոսքով՝ Դատավորների հավակնորդների հոգեբանական պատկերն այսուհետ կորոշվի միջազգայնորեն սերտիֆիկացված և ճանաչված առցանց թեստ լրացնելու միջոցով։ Ընդ որում, այդ թեստը չունի ճիշտ կամ սխալ պատասխաններ։ Այն օգնում է տեսնել հավակնորդի իրական անձնական որակները։ Ավելին, հնարավոր է, որ թեստի պատասխանների հետ մեկտեղ հավակնորդները ստանան արհեստական բանականության կողմից կազմված զեկույց իրենց անձնական որակների մասին՝ թե որ հատկանիշներին է պետք առավել ուշադրություն դարձնել, կատարելագործել, որոնք են տվյալ մարդու բնավորության, պայմանականորեն ասված, «թույլ և ուժեղ» կողմերը, և ինչպես պետք է զարգացնել կամ կատարելագործել բնավորության այս կամ այն գիծը։

«Հուսով եմ, որ սա առավել հասկանալի կդարձնի հավակնորդների համար ԲԴԽ որոշումները իրենց ընտրելու կամ չընտրելու առումով։ Այլ հարց է, թե ինչպիսի ազդեցություն կունենան հոգեբանական թեստավորման պատասխանները ԲԴԽ-ի կողմնորոշման վրա, քանզի Դատական օրենսգրքի համաձայն՝ դրանք ունեն խորհրդատվական նշանակություն։ Մենք առաջին օրվանից էլ, նույնիսկ նախկին կարգավորման պայմաններում, կարևորել ենք հավակնորդների հոգեբանական պատկերի ամբողջական վերհանումը։ Դիմել ենք ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի գրասենյակին, նրանց օգնությամբ Հաագայից ներգրավել ենք հայազգի հոգեբան, կազմել ենք աշխատանքային և անձնական արժեքների հարցաթերթիկ, ԲԴԽ անդամներով վերապատրաստվել ենք հոգեբանական պատկերի վերհանման առումով։ Ընդ որում, այդ վերապատրաստումները շարունակական բնույթ են կրում, և այս աշնանը նախատեսում ենք նմանատիպ խորացված վերապատրաստում արդեն գերմանացի գործընկերների աջակցությամբ։

Եկեք հուսանք, որ այս ամենի արդյունքում չենք ունենա «Хотели как лучше – получилось как всегда» ելքը, այլ դատավոր կընտրվեն և կնշանակվեն իրապես արժանի մարդիկ»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

Մեր դիտարկմանը՝ խտրական մոտեցում չէ՞, որ թեստավորման այս նոր կարգը տարածվում է միայն նոր նշանակվող դատավորների վրա, այլ ոչ նաև գործող դատավորների, քանի որ շատ հավանական է, որ գործող դատավորների մեջ կարող են լինել հոգեկան անհավասարակշիռ դատավորներ, Հովհաննիսյանը հորդորեց այդ հարցն ուղղել քաղաքական իշխանությանը՝ ավելացնելով, որ անձամբ ինքը դեմ չէ, որ այդ կարգը տարածվեր նաև գործող դատավորների վրա։ Ավելին, ԲԴԽ անդամի խոսքով՝  հոգեբանական թեստավորումը կարող էր տարածվել ոչ միայն դատավորների, այլև հանրային ծառայողների վրա, առնվազն բարձր պաշտոն զբաղեցնողների։ «Իհարկե, դա կլիներ հեղափոխական մոտեցում։ Իսկ «ինչու դա չի արվել» հարցի հասցեատերը քաղաքական իշխանությունն է»։

Ի դեպ, նշենք, որ Արցախում արդեն վաղուց կիրառվում է հոգեբանական թեստավորումը հատուկ մասնագիտացված կենտրոնի կողմից, բայց ոչ առցանց։ Հովհաննիսյանի խոսքով՝ անհրաժեշտ է առավել մանրամասն ուսումնասիրել նաև արցախյան փորձը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում