Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Հայրենադարձությունը զուտ լիբանանահայության առնչվող օրակարգ չէ. շատերը հայրենիք են եկել ժամանակավոր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամ Հակոբ Հավաթյանը, որի հետ զրուցել ենք Լիբանանի ներկա իրավիճակի, հայ համայնքի խնդիրների մասին։

Պարոն Հավաթյան, ցանկանում ենք իմանալ՝ ի՞նչ տրամադրություններ են տիրում Լիբանանի հայ համայնքում։ Պայթյունից հետո մարդկանց մոտ երկիրը լքելու ցանկությունը ավելացե՞լ է։ Կարո՞ղ եք ասել, թե պայթյունից հետո քանի լիբանանահայ է տեղափոխվել Հայաստան, եթե կան այդպիսիք։

– Բեյրութի նավահանգստի աղետից արդեն անցել է մեկ ամիս և, բնականաբար, վերքը դեռ թարմ է։ Այսուհանդերձ, վերականգնման ու վերաշինության աշխատանքները մեծ թափով ընթացք են առել։ Լիբանանահայության վերականգնումի մարմինը այս շաբաթվա ընթացքում վնասված 1500 բնակարանների համար մեր ժողովրդի զավակներին տրամադրում է նյութական հատուցում՝ դյուրացնելու վերաշինության աշխատանքները, և տները բնակվելու համար պայմաններով ապահովելու։ Հայտնենք, որ վնասները շրջանից շրջան տարբերվում են, ունենք ամբողջությամբ քանդված, կիսաքանդ և վնասված հարկաբաժիններ։ Նյութական հատուցումները կատարվում են այս հիմունքով և մասնագետներից կազմված մասնագիտական ենթահանձնախմբի գնահատականները ունենալուց հետո։ Վերականգնումի մարմինը այս աշխատանքից անմիջապես հետո պետք է ձեռնարկի օժանդակության այլ աշխատանքներ։ Համայնքի կուսակցությունները, միությունները և բարեսիրական կառույցները շարունակում են սննդամթերքի և առողջապահական իրենց ծառայությունները մատուցել լայն մասշտաբով։ Տեղին է նշել, որ համահայկական զորակցությունը անցած է արդեն գործնականացման փուլ, և բոլորի զորակցությամբ այս աշխատանքները իրագործվում են։ Կրթական մարզը նաև ուշադրության հատուկ առանցք է, և այս իմաստով, վերականգնումի մարմինը այս մարզի մեջ նաև պետք է ունենա իր հիմնական ներդրումը։ Անցյալ շաբաթ Լիբանան հասավ նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի «Օգնիր եղբորդ-Լիբանան» ծրագրի ճամփով սննդամթերքի 1000 արկղերը։ Ժողովուրդը ինքը նաև իր վերքերը թոթափելու և կյանքի բնականոն հուն մտնելու մթնոլորտի մեջ է արդեն։

Նման աղետների և ցնցումների պարագայում, բնականաբար, երկիրը լքելու ցանկացողների թիվը ավելանում է։ Եվ այս իմաստով, առաջին հայացքները ուղղում են դեպի հայրենիք։ Այո՛, այսօր կան լիբանանահայեր, որոնք արդեն մեկնել են, և ուրիշներն էլ առաջիկա շաբաթների ընթացքում կարող են մեկնել։

Այստեղ, սակայն, պետք է հստակեցնել, որ հայրենիք գնացողների մեծամասնությունը տակավին իրենց մտապատկերի չեն որոշել մնայուն հաստատվելու գաղափարը։ Բնականաբար, յուրաքանչյուրն իր կացությունից և պայմաններից ելնելով՝ ունի հստակեցնելիք հարցեր և անհրաժեշտություններ, որոնց լույսի տակ պիտի կայացնեն այնտեղ մնալու կամ վերադառնալու որոշումը։

Ինչ վերաբերվում է Հայաստան տեղափոխվողների քանակի վերաբերյալ հարցին, այս պահին հստակ ճշգրտորեն ասել հնարավոր չէ, որովհետև կան մեծ թվով ժամանակավոր Հայաստան ճամփորդողներ, որոնց թիվը բավական շատ է։ Գործընթացների բյուրեղացումից հետո կարելի է խոսել մոտավոր համեմատությունների մասին։ Ճիշտ է, որ ժողովրդի մոտ առկա է հուսալքման երևույթ, բայց պայման չէ, որ այդ մեկը անմիջականորեն բոլորի մոտ թարգմանվի Հայաստան տեղափոխությամբ։ Այսօրվա տեղի ունեցածը տեղափոխություն է՝ բառի բովանդակ առումով և, բնականաբար, որոշ ժամանակ հետո կարելի է ամբողջական ու հարազատ պատկեր ունենալ հայրենադարձների թվի մասին։

Տեղափոխվողների մեջ, անշուշտ, մեծ է թիվը սոցիալ-տնտեսական դժվարություններին դիմագրավողների թիվը, որոնք, հավանական է, որ նույն խնդիրներին հանդիպեն նաև հայրենիքի մեջ։ Այս իմաստով, գնացողների ակնկալությունն է, որ հայրենի պետությունը նեցուկ կհանդիսանա՝ իրենց ապահովելով կյանքի տարրական պայմաններ։

Ավարտելու համար այս բաժինը հայտնենք, որ Լիբանանի ապրած անցնող ավելի քան 40 տարիների ներքաղաքական և ապահովական ցնցումներում, միշտ էլ առկա է եղել արտագաղթի գաղափարը, սակայն յուրաքանչյուր ճգնաժամի ավարտից հետո, մարդիկ նաև փորձված են մնայուն ճիգի մեջ վերականգնել իրենց կորցրածը, որովհետև յուրաքանչուրն այս պարագայում, իր անհատական պայմաններից ելնելով, տվել է Լիբանանում մնալու կամ արտագաղթելու և այսօրվա դրությամբ դեպի հայրենիք տեղափոխվելու որոշումը։

– Հայաստանում ծրագրեր են մշակում հայրենադարձ լիբանանահայերին օգնելու և օժանդակելու համար։ Նրանք արտոնություններ կարող են ստանալ Երևանում բիզնես իրականացնելու դեպքում, ազատվում են տուրքերից։ Ինչպե՞ս էք գնահատում նման ծրագրերի իրականացումը ՀՀ կառավարության կողմից։

– Հայրենադարձության օրակարգի մասին անցնող մի քանի շաբաթների ընթացքում բավական խոսվեց։ Այսօր էլ կրկնում ենք, որ հայրենադարձությունը զուտ լիբանանահայության առնչվող օրակարգ չէ, այլ համազգային ռազմավարական նշանակություն ունեցող խնդիր է և պայմանավորված չէ նման ցնցումների՝ իբրև արդյունք կատարված տեղափոխումներով։ Հայրենադարձության օրակարգը անհրաժեշտ է, որ դառնա հայրենի պետության առաջնային խնդիրներից մեկը, և այս իմաստով, նաև տարիների կենսափորձ ունեցող սփուռքյան կազմակերպ համայնքները բնականաբար կարող են իրենց նշանակալից դերակատարությունը ունենալ այս օրակարգի բյուրեղացման մեջ։ Ինչ վերաբերվում է պետության ընձեռած արտոնություններին, այս հանգրվանում այդ բոլորը անհրաժեշտ է դարձնել շատ հստակ, թափանցիկ ու մատչելի, որպեսզի հայրենիք վերադարձած անհատը կարողանա կայացնել հիմնական որոշումներ ասպարեզի կամ աշխատանքի առումով։ Պետք է հստակեցնել թե կոնկրետ ո՞ր տուրքերից և հարկերից են զերծ մնալու այս իրավիճակում տեղափոխված լիբանանահայը, և ուրիշ ի՞նչ արտոնություններ պետք է ընձեռվեն նրանց կենցաղային, առողջապահական, կրթական իմաստով։

 – Ի՞նչ է անում Լիբանանի հայ համայնքի ղեկավարությունը համայնքը կուռ պահելու համար։ Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի Լիբանանի հայ համայնքը չկազմաքանդվի։

– Վերևում արդեն նշեցի, որ համայնքը այսօր զորաշարժի մեջ է և իր ամբողջ ներուժը և ժամանակը հատկացրել է համայնքի վերականգնման ու վերաշինման կենսական գործին։ Այստեղ մեծ է դերը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Հայ քաղաքական երեք կուսակցությունների, բարեսիրական, մշակութային, կրթական և մարզական միությունների և հաստատությունների։ Ինչ էլ լինի, լիբանանահայ համայնքը ունի կարևոր դերակատարություն ժամանակակից հայ կյանքի մեջ, և Լիբանան երկրի ընձեռած հնարավորությունները միշտ էլ բարերար ազդեցություն են ունեցել համայնքի ներուժի զարգացման ու բոլոր հանգրվաններում ստանձնած համահայկական դերակատարության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում