ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում գրել է, որ Իսրայելն ու Բահրեյնը պայմանավորվել են խաղաղ համաձայնագրի ստորագրման շուրջ:
Թրամփն իր գրառումը սկսել է «հերթական պատմական բեկումն այսօր» բառերով: Նա նաև նշել է, որ Բահրեյնն արաբական երկրորդ երկիրն է, որը վերջին 30 օրվա ընթացքում հաշտություն է կնքել Իսրայելի հետ:
Օգոստոսի 13-ին Իսրայելն ու ԱՄԷ-ն խաղաղության համաձայնագիր են ստորագրել, ինչի մասին նույնպես հայտարարել է Թրամփը: Դրանից հետո քաղաքական գործչին նույնիսկ առաջարկել են Խաղաղության Նոբելյան մրցանակ հանձնել: