Կրեմլում հայտնել են, որ Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն կհանդիպեն սեպտեմբերի 14-ին Սոչիում՝ փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» -ն:
Հանդիպման ընթացքում պետությունների ղեկավարները մտադիր են քննարկել Միութենական պետության ներսում ինտեգրացիոն գործընթացները խթանելու հեռանկարները:
Նախատեսվում է նաև հատուկ ուշադրություն դարձնել առևտրի, տնտեսական, էներգետիկ, մշակութային և հումանիտար ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացմանը: