«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կուսակից Շաքե Իսայանի հետ առաջիկա օրերին շրջանառության մեջ են դնելու չծնված երեխայի կյանքի իրավունքի մասին օրենքի նախագիծ, որով արգելվելու է հղիության արհեստական ընդհատումը, բացառությամբ, եթե բժիշկների ցուցումով կինն ունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են հղիության հետ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի և Առողջապահության Ազգային ինստիտուտի ուռուցքաբանության ամբիոնի վարիչ Վահե Տեր-Մինասյանի հետ։