Saturday, 20 04 2024
Վարչապետը Լոռիում ծանոթացել է դպրոցներում շինարարության հետ կապված խնդիրների վերացման աշխատանքներին
Տավուշի մի շարք գյուղերի բնակիչներ Կիրանցի հատվածում փակ են պահում միջպետական ճանապարհը
Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի նշանակությունն Իսրայելի համար կարող է նվազել

Գաղտնիք չէ, որ վերջին տասնամյակում Իսրայելի և Ադրբեջանի հարաբերություններն էական զարգացում են արձանագրել: Կողմերը հաջողությամբ համագործակցում են հատկապես ռազմական և առևտրատնտեսական ոլորտներում:

Առաջիկայում, սակայն, մի շարք գործոնների ազդեցության արդյունքում Ադրբեջանի նշանակությունն Իսրայելի համար կարող է մեծապես նվազել, ինչը կարող է էապես նպաստել Իսրայելի հետ քաղաքական, տնտեսական և ռազմական ոլորտներում հարաբերությունները զարգացնելու ՀՀ ծրագրերին: Ստորև անդրադառնանք վերոնշյալ գործոններից մի քանիսին.

Իսրայելն արդեն այլընտրանք ունի Ադրբեջանի էներգառեսուրսներին:

Նախկինում արաբական երկրների կողմից սահմանված տարատեսակ սահմանափակումների պատճառով Իսրայելը չէր կարողանում նավթ գնել Պարսից ծոցի արաբական միապետություններից: Եվ ներկրման մեծ մասը բաժին էր ընկնում Ռուսաստանին և Ադրբեջանին: Իսրայել-ԱՄԷ հարաբերությունների կարգավորման արդյունքում, սակայն, առաջիկայում իրավիճակը կարող է փոխվել: Սեպտեմբերի 15-ին Վաշինգտոնում նախատեսվում է խաղաղության համաձայնագրի ստորագրում Իսրայելի և ԱՄԷ-ի միջև: Եվ կանխատեսվում է, որ այդ համաձայնության արդյունքում ՕՊԵԿ-ում նավթի արդյունահանման ծավալներով չորրորդ տեղը զբաղեցնող ԱՄԷ-ն կշտապի զարգացնել էներգետիկ համագործակցությունն Իսրայելի հետ: Ընդ որում, ակնկալվում է, որ ԱՄԷ-ից ներկրվող նավթն ավելի էժան է լինելու Իսրայելի համար: Արդյունքում, Իսրայել-ԱՄԷ էներգետիկ համագործակցության պարագայում Ադրբեջանի նշանակությունն Իսրայելի համար կարող է էականորեն նվազել:

Ադրբեջանի բացահայտ աջակցությունը Թուրքիայի գործողություններին չի վրիպում Իսրայելի ուշադրությունից։

Ակնհայտ է, որ Իսրայել-Թուրքիա հարաբերությունները շարունակաբար վատթարանում են: Կողմերի միջև լարվածության աճին նպաստող գործոնները բազմաթիվ են՝ տարածաշրջանում գերակայության համար մրցակցություն, Թուրքիա-ՀԱՄԱՍ համագործակցության խորացում, Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում առկա լարվածություն, պաղեստինյան հակամարտության հարցում առավել ակտիվ դերակատարում ստանձնելու Թուրքիայի հավակնություններ, Թուրքիայում իշխող կուսակցության կողմից ընդգծված կրոնական և ազգայնական հռետորաբանության ակտիվացում և այլն: Եթե նախկինում թուրք-իսրայելական հարաբերություններում լարվածության աճի շրջանում Ադրբեջանը կարողանում էր որոշակիորեն մանևրել կողմերի միջև և հնարավորինս զերծ մնալ այս լարվածությունից իր համար բխող բացասական հետևանքներից, ապա այժմ Ադրբեջանին դա գրեթե չի հաջողվում: Մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան իրադարձությունների ժամանակ Թուրքիայի կողմից Ադրբեջանին միանշանակ աջակցության ցուցաբերումը, ինչպես նաև Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում առկա լարվածության վերաբերյալ ՀՀ արտաքին գերատեսչության կողմից դիրքորոշման հստակեցումը Ադրբեջանին ստիպեցին ուղղակիորեն հայտարարել Թուրքիային տրամադրվող անվերապահ աջակցության մասին: Սա, բնականաբար, չի կարող վրիպել Իսրայելի ուշադրությունից, որը փաստացի Արևելյան Միջերկրածովում հակաթուրքական առանցքի (Հունաստան, Կիպրոս Ֆրանսիա, ԱՄԷ, Եգիպտոս) մաս է կազմում և Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունն ընկալում է որպես մեծացող սպառնալիք:

Ադրբեջանը կորցնում է իր բացառիկությունն Իսրայելի համար՝ որպես մուսուլմանական երկիր։

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի, ապա նաև Ադրբեջանի հետ հարաբերություններն Իսրայելի համար խորհրդանշական կարևորություն ունեին, քանի որ Իսրայելի կողմից ներկայացվում էին որպես Իսրայելի և մուսուլմանական երկրների միջև համագործակցության հաջող օրինակներ, ինչը չափազանց կարևորվում էր Իսրայելի կողմից: ԱՄԷ-ի հետ հարաբերությունների կարգավորման, իսկ տեսանելի ապագայում նաև Իսրայել-Ծոցի մյուս միապետությունների հետ համագործակցության հաստատման պարագայում Ադրբեջանը կորցնելու է իր բացառիկությունն Իսրայելի համար, որն ավելի շատ հակված է լինելու շեշտադրել հենց արաբական մուսուլմանական երկրների հետ հարաբերությունների զարգացման փաստը:

Վերոնշյալ բոլոր գործոններն առաջիկայում իրենց ազդեցությունն են ունենալու Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների զարգացման վրա, ինչը գործողությունների բավական լայն դաշտ է ստեղծում հայկական կողմի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում