Saturday, 20 04 2024
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»

Կորոնավիրուսի երկրորդ ալիք՝ Վրաստանում. «Իշխանությունը չի գնա խիստ պատժամիջոցների, տնտեսության փլուզման ճանապարհով»

Կորոնավիրուսի դեմ պայքարում հաջող արդյունքներ արձանագրած Վրաստանում համաճարակային իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից՝ աճում է մտահոգիչ վիճակագրությունը, ընդլայնվում է վարակի տարածման գոտին, հիվանդանոցներում առկա տեղերի քանակը մոտ է վերջանալուն:

Վրաստանի իշխանությունները չեն թաքցնում մտահոգությունը՝ ընդլայնվել է նաև վարակի տարածման ոլորտը. կորոնավիրուս է հաստատվել խորհրդարանի պատգամավորի և նրա կնոջ, երկու սահմանապահների, Բաթումի ծննդատան հինգ աշխատակիցների մոտ։

«Բազմազգ Վրաստան» նախաձեռնության ղեկավար Առնոլդ Ստեփանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ վարակակիրների թիվը երկրաչափական սկզբունքով աճում է: «Եթե երեկ չէ առաջին օրը 57 դեպք էր, այսօր՝ 87։ Հիմնական պատճառը հասարակության զբոսաշրջային ակտիվությունն է։ Վարակի գլխավոր կենտրոնը Աջարիան է, որտեղ մարդկանց մեծ կուտակում կար։ Արևմտյան Վրաստանի մի քանի գյուղերում կարանտին է հայտարարվել, բայց ինչպես ասում են իշխանությունները՝ իրավիճակը վերահսկողության տակ է։ Եթե այսպես շարունակվի, ամենայն հավանականությամբ երկրորդ ալիքը մեծ թափ կհավաքի»,- նշեց մեր զրուցակիցը։

Առնոլդ Ստեփանյանի խոսքով՝ Վրաստանի էկոնոմիկայի նախարարն արդեն հայտարարել է, որ չեն լինի այնպիսի խիստ պատժամիջոցներ, ինչպես նախկինում եղան, որովհետև տնտեսությունը դրան չի դիմանա. «Կարծում եմ, որ իրավիճակը կզարգանա այնպես, ինչպես Եվրոպայում։ Ինչպես հասկանում ենք՝ Եվրոպայում ևս հրաժարվում են կոշտ սահմանափակումներից։ Առայժմ տեսանելի է, որ Վրաստանը ևս կգնա այդ ճանապարհով։ Նաև ուզում եմ նշել, որ առողջապահական համակարգն այժմ ավելի լավ է պատրաստված, քան մի քանի ամիս առաջ էր։ Ուստի, կառավարության խոսքով, այսպես կոչված՝ երկրորդ ալիքին երկիրն ավելի պատրաստ է»։

Վրաստանում արտակարգ դրություն այժմ չի գործում, սակայն Աջարիայում որոշ տեղեր հայտարարվել են կարմիր գոտի, ինչը նշանակում է, որ այնտեղ կանոններն ավելի խիստ են, քան ամբողջ Վրաստանում։

Արդյոք իրավիճակը որևէ կերպ կանդրադառնա՞ հոկտեմբերի 31-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների վրա՝ հարցին ի պատասխան մեր զրուցակիցը նշեց. «Վարչապետը հայտարարել է, որ այն սահմանափակումները, որ այժմ մտցվում են, չեն վերաբերելու նախընտրական միջոցառումներին, քաղաքական ուժերի քարոզարշավներին։ Այսինքն՝ առայժմ կանոնների խստացումը չի վերաբերում նախընտրական քարոզարշավին։ Իհարկե, իրավիճակը այս կամ այն կերպ ազդեցություն կունենա նախընտրական քարոզարշավի վրա, եթե ոչ՝ իշխանությունների, ապա գոնե հասարակության կողմից։ Հավանաբար ավելի մեծ զգուշավորություն կցուցաբերվի մեծ հավաքների նկատմամբ փակ տարածքներում, բայց կոնկրետ իշխանությունների կողմից սահմանափակումներ չկան։ Իմ դիտարկմամբ՝ եթե իրավիճակն այսպես լինի, ապա կհակվենք, այսպես կոչված, շվեդական մոդելին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում