Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Կորոնավիրուսի 2 դեպք է գրանցվել կալանավորված անձանց շրջանում

2020թ. օգոստոսի 17-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձանց շրջանում արձանագրվել է COVID-19 վարակի 2 դեպք: Ընդ որում, 2 դեպքում էլ վարակակիրները եղել են կալանավորված անձինք: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը:

Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Առաջին COVID-19 վարակակիրը՝ ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի կալանավորված անձը, 2020թ. հունիսի 6-ին մեկուսացվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում տեղակայված բժշկական ստորաբաժանման հատուկ նախատեսված առանձին պայմաններում:

Հունիսի 23-ին նա ՊՇՌ մեթոդով ենթարկվել է կրկնակի թեստավորման, որի արդյունքը եղել է բացասական: Ազատազրկված անձը համապատասխան բժշկական օգնությունը ստանալուց հետո, ՀՀ արդարադատության նախարարության գնահատմամբ, բավարար առողջական վիճակով հունիսի 26-ին դուրս է գրվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից:

Երկրորդ վարակակիրը՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձը, 2020թ. հուլիսի 21-ին եղել է «Հոգեկան առողջության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում: Այնտեղ կատարված փորձաքննության ավարտից հետո նա օգոստոսի 2-ին ենթարկվել է COVID-19 նմուշառման, որի դրական պատասխանը ստացվել է օգոստոսի 4-ին:

Ազատազրկված անձը ՓԲԸ-ից դուրս գրվելուց հետո մեկուսացվել է ՊՈԱԿ-ի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում տեղակայված բժշկական ստորաբաժանման հատուկ նախատեսված առանձին պայմաններում:

Օգոստոսի 8-ին եւ 18-ին կատարված ռապիդ թեստավորումներով ազատազրկված անձի թեստի պատասխանները եղել են բացասական: Ներկայումս նրա առողջական վիճակը, ՀՀ արդարադատության նախարարության պարզաբանմամբ, գնահատվում է միջին ծանրության: Նա ՊՈԱԿ-ի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի ստորաբաժանման բժշկական անձնակազմի հսկողության տակ է:

Այսպիսով, ՀՀ արդարադատության նախարարության տրամադրած պաշտոնական տեղեկատվության համաձայն, 2020թ. օգոստոսի 17-ի դրությամբ թեստավորվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող 157 անձ, որից 26-ը՝ կալանավորված անձ, իսկ 130-ը՝ դատապարտյալ: COVID-19 վարակի 2 դրական դեպք արձանագրվել է կալանավորված անձանց շրջանում:

ՀՀ ԱՆ քրեակատարողական համակարգի աշխատակիցների շրջանում իրականացվել է 347 թեստավորում: COVID-19 վարակ հայտնաբերվել է 71 աշխատակցի մոտ: 2020թ. օգոստոսի 17-ի դրությամբ առողջացածների թիվը կազմել է 63 անձ, իսկ բուժում ստանում է 8 անձ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում