Thursday, 28 03 2024
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»

Կոնսենսուսը փլուզվել է հիմքից, ԿԳՄՍ նախարարը չի օգնի

Կդառնա՞ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով արշավը Ռոբերտ Քոչարյանի ազդարարած «կոնսենսուս մինուս մեկ» բանաձևի ներքաղաքական աշնանային «ինտերպրետացիայի» առնվազն մեկնակետ, եթե ոչ՝ բազա:

Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը օրակարգ են բերում ոչ միայն նախկին համակարգը ներկայացնող, այլև այդ համակարգին ընդդիմության դիրքերից ներկայացող խորհրդարանական ուժերը՝ փաստացի օրակարգային տեսանկյունից միավորվելով այդ համակարգի հետ: Այդուհանդերձ, դա կլինի իհարկե լոկ մարտավարական կոնսենսուս, որովհետև ռազմավարականի համար Հայաստանում չկա ռեսուրս՝ կոնսենսուսի ռեսուրս:

Խոսքը թեմայի և շահերի մասին է: Անգամ փողը Հայաստանում չի կարող լինել շահ, որովհետև նախկին կառավարող համակարգի բրգաձև կառուցվածքի փլուզումը սկսել է հենց ֆինանսական և տնտեսական շահերի օբյեկտիվ փլուզումից: Այսինքն՝ կապիտալի նախնական կուտակման տրամաբանությամբ թելադրված ընդհանուր շահը կապիտալի նախնական կուտակումից հետո արդեն պահպանոթյան, գեներացիայի, կապիտալիզացիայի ընդլայնման փուլում օբյեկտիվորեն, բնականորեն քանդվել, քայքայվել է՝ իր հետ ժամանակի ընթացքում քայքայելով նաև համակարգային մոնոլիտը: Դա այլևս վերականգնելի չէ, համենայնդեպս այն տրամաբանության պայմաններում, որում եղել է և կա նախկին կառավարող համակարգը: Իսկ իշխանական, իշխող կարգավիճակի փոփոխությամբ հանդերձ՝ բնույթն ու տրամաբանությունը այդ համակարգի մոտ չեն ենթարկվել փոփոխության, և դա ակնառու է դրա ներկայիս աշխույժ դերակատարների վարքագծից:

Ըստ այդմ՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը մի կողմից՝ դառնում է առավելագույնս մարտավարական կոնսենսուսի խնդիր, մյուս կողմից՝ իհարկե, դրանով հանդերձ, դառնում է առավել «թանկ», քանի որ առանց դրա գործնականում բարդ է դառնում նույնիսկ մարտավարական կոնսենսուսի հարցը, քանի որ զուտ Նիկոլ Փաշինյանի հեռացումն այդ իմաստով վերացական է՝ առարկայական նպատակադրման անիրատեսության պատճառով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում