Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Չերիթ Նորման Շալեն բարձրացրել է Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի թեման։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է Գերմանիայի կառավարության պնդումների կապակցությամբ, որ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» խմբի թույնով։ Նա երկրի անունից լիակատար թափանցիկության և մեղավորներին պատժելու կոչ է արել Ռուսաստանին:
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին լիարժեք համագործակցել միջազգային հանրության հետ՝ այս հարձակումը հետաքննելու համար: Նրանք, ովքեր իրականացրել են այս հարձակումը և նրանք, ովքեր պատվիրել են այն, պետք է պատժվեն», – հավելել է դիվանագետը: