Tuesday, 19 03 2024
15:45
ԵՄ-ում օրինագիծ է պատրաստվել ռուսական ակտիվներից շահույթը հուլիսին Ուկրաինային փոխանցելու մասին
15:30
Պուտինը վերընտրվելուց հետո իր առաջին այցը կկատարի Չինաստան. Reuters
Ցանկացած պահի կարող է խզել ԵՄ առաքելության աշխատանքը, ինքնիշխանության հետ կապված հարց չկա
«Ասել են՝ էդ ի՞նչ տարածքներ ես զիջում, էստեղ դու ամագ ունե՞ս»․ Տավուշում Փաշինյանին հարցեր են տվել
Պետք է ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետ
15:15
Իսպանիայում 6 մարդ է զոհվել ոստիկանական անցակետի մոտ բեռնատարի վրաերթի հետևանքով
Նիկոլ Փաշինյանի բազմիմաստ խաղը Տավուշում
«Կովկասում ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը կայունություն չեն ավելացնի տարածաշրջանում». Պեսկով
Ցավոք, Ադրբեջանի պատճառով քարտեզների ընտրության պայմանավորվածություն դեռևս ձեռք չի բերվել
Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերում. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Կենտրոնական բանկը՝ Հայաստանում ռուսական «МИР» քարտերի սպասարկման մասին
Ողբերգական վթար Սյունիքի մարզում. մեքենայի հրդեհվելու հետևանքով զոհվել է 4 հոգի, այդ թվում 11-ամյա երեխա
Չարենցավանի կամրջի մոտ մեքենաներ են բախվել
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. Փաշինյան
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ նոր ձևաչափով գործունեության ծրագիրը շուտով կհաստատվի
Եթե ամեն հուշարձանի համար մեկ հսկող կցենք, ապա կունենանք ավելի շատ հուշարձան, քան՝ մարդկային ռեսուրս
Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Էն որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, էս մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը
Ծառը կոտրվել ու ընկել է մեքենայի վրա
Վարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս են
Կասե՞ք ի վերջո, էդ «Fly Arna»-ն ի՞նչ եղավ, փակվե՞ց, լիցենզիան ավարտվե՞ց. Գաբրիելյանը` փոխնախարարին
««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեց
ՔՊ նորընտիր պատգամավոր Դավիթ Կարապետյանը ԱԺ ամբիոնից երդվեց
Շփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. Փաշինյան

ԱԱՏՄ ստուգումների արդյունքներով ավելի քան 3 տասնյակ տնտեսվարողի գործունեություն կասեցվել է

Ավելի քան 3 տասնյակ տնտեսավարող՝ ԱԱՏՄ-ի սեպտեմբերի 10-ի կասեցումների ցանկում․ հիմքում տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցով արձանագրված անվտանգության կանոնների խախտումներն են։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը.

«Կտրուկ նվազած կասեցումների համատեքստում սա վերջին շրջանի կասեցումների ամենամեծ թվաքանակն է։

Կասեցվողների ցանկում է Գյումրիի «Ալեքսանդրապոլ Հոթել Փալաս» հյուրանոցը․ հյուրանոցային գործունություն ծավալող տնտեսավարողներն ամառային հանգստի շրջանում ԱԱՏՄ մասնագետների ուշադրության կենտրոնում են։

Ժամանակավորապես կասեցվել է մի շարք տնտեսավարողների գործունեությունը նաև մարզերում․ դրանց թվում են մանրամեծածախ առևտրի կետեր, ատամնաբուժական կաբինետներ, դեղատներ։

Մայրաքաղաքում ժամանակավոր արգելք է կիրառվել մեկ տասնյակից ավելի տնտեսավարողի նկատմամբ՝ խոշոր սուպերմարկետների մասնաճյուղեր,  այդ թվում՝ «Էվրիկա» սուպերմարկետի, որտեղ հնարավոր խախտումների վերաբերյալ ԱԱՏՄ թեժ գծով ահազանգ էր ստացվել։ Մայրաքաղաքում կասեցումները հաջորդել են նախորդիվ ողջ Երևանով մեկ կատարված համաժամանակյա ուժեղացված ստուգայցին, որի արդյունքում արձանագրվել էին համաճարակային ռեժիմի շեղումներ, մասնավորապես, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների ձևաչափերի անհամապատասխանություն, որոշ դեպքերում նաև՝ բացակայություն, չի պահպանվել  փակվող աղբամաններ ունենալու, դիմակ կրելու պահանջը։ Արձանագրվել են նաև ախտահանումը պատշաճ չիրականացնելու դեպքեր։

Ուշագրավ է կասեցման ենթարկված տնտեսավարողների թվում վարսավիրանոցների և գեղեցկության սրահների մեծ թիվը թե՛ մարզերում, թե՛ Երևանում։

Կասեցումներին զուգընթաց՝ ԱԱՏՄ թեժ գծով ստացված ահազանգերի հիմքով մշտադիտարկվել է Արարատի մարզի «Արտաշատի ստոմատոլոգ» ՓԲԸ-ն՝ քաղաքային ամենախոշոր ատամնաբուժական պոլիկլինիկան,  որտեղ արձանագրվել են համաճարակային ռեժիմից շեղումներ։ Դիտարկվել է նաև Փոքր Վեդու համայնքապետարանը․ նկատված որոշ խախտումների մասով տրվել է  դրանք անմիջապես վերացնելու ցուցում։

ԱԱՏՄ ստուգայցերը փաստում են՝ համավարակի տարածումը կանխելու նպատակով պարետի սահմանած նորմերի խախտումները զգալիորեն նվազել են, սակայն չեն բացառվել։ Արձանագրվող խախտումները ներկայացվում են պարետատուն։ Դրանց համակցված առկայության դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում