Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Թուրքիան դրել է ՆԱՏՕ ու ԵՄ լինել-չլինելու հարցը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Թուրքիան միջերկրածովյան ռեգիոնում այլևս գործընկեր չէ: Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան պետք է միասնական ու հստակ խոսք ասի Թուրքիայի գործողությունների դեմ: Միջերկրածովյան ռեգիոնում նավթի ու գազի պաշարների հորատման հարցում Անկարան փաստացի պատերազմ է հայտարարել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե լոկ Հունաստանին կամ Կիպրոսին:

Խոշոր հաշվով, միջերկրածովյան ռեգիոնում լուծվում է ոչ թե գազի կամ նավթի պաշարների տնօրինման, այլ ուղղակի հենց Եվրամիության ու առավել ևս ՆԱՏՕ ճակատագիրը՝ հաշվի առնելով, որ Թուրքիան ԵՄ անդամ չէ, իսկ ահա ՆԱՏՕ՝ անդամ է: Հարցն այլևս այն չէ, որ Թուրքիան միջերկրածովյան ռեգիոնում արդեն գործընկեր չէ: Թուրքիան գործընկեր չէ որևէ ռեգիոնում: Տվյալ պարագայում հարցն այլ է՝ իսկ ԵՄ և ՆԱՏՕ անդամ երկրները գործընկեր կամ դաշնակի՞ց են, թե՞ ոչ: Անկարան ներկայումս կասկածի՝ մեծ կասկածի տակ է դրել հենց այդ հարցը, այն էլ այնպիսի կազմակերպությունների համար, որոնք համաշխարհային կյանքում առաջատար և առաջադեմ, արդիական օրինակներ էին որպես միասնական տնտեսական, ռազմա-քաղաքական կառույցներ, բլոկներ, տարածություններ:

Անկարան կասկածի տակ է դրել այդ հարցը, ու Եվրամիությունը և ՆԱՏՕ կամ կգտնեն դրա պատասխանը և միասնական պատասխանով իր շրջանակների մեջ կդնեն Թուրքիային, կամ Միջերկրական ծովում կարձանագրվի ԵՄ և ՆԱՏՕ դե ֆակտո խորտակումը: Իսկ այդ հարցն այլևս միջազգային անվտանգության հարց է, քանի որ՝ եթե չեն աշխատում արդեն նաև ՆԱՏՕ ու ԵՄ սկզբունքները, մեխանիզմները, ապա դա նշանակում է, որ աշխարհում չի աշխատում ոչինչ: Սա էլ, մեծ հաշվով, կարելի է չհամարել նորություն՝ այն իմաստով, որ աշխարհակարգի փլուզումը արդեն տարիների փաստ է: Ամբողջ հարցն այն է, որ վերոհիշյալ կառույցները կազմում էին դրա ողնաշարը և, եթե այն այլևս գոյություն չունի, պետք է արձանագրել այդ հարցը, ինքնախաբեության միջավայր թույլ չտալու համար, քանի որ այդ դեպքում արդեն թե՛ ՆԱՏՕ, թե՛ ԵՄ միջազգային անվտանգության և կայունության գլխավոր երաշխավորների, անգամ օրինակելի երաշխավորների կարգավիճակից կանցնեն արդեն գլխավոր սպառնալիքի կարգավիճակի, քանի որ լինելով անկենսունակ, իրենց գոյությամբ, այդուհանդերձ, կվերածվեն միջազգային խուլիգաններից ոմանք թաքստոցի կամ մանիպուլյացիայի առարկայի: Սա կենսական հարց է, որ շոշափում է նաև Հայաստանի անվտանգային օրակարգային հրատապ շահերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում