Thursday, 25 04 2024
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի

Կոնդի կառուցապատման ոչ մի նախագիծ սեղանին դրված չէ. ի՞նչ են ուզում բնակիչները, ի՞նչ է պատրաստ անել պետությունը

Սեպտեմբերի 9-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Երևան քաղաքի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի առաջին նիստը: Իր ելույթում փոխվարչապետն ասել է. «Այս միջգերատեսչական աշխատանքային խմբի ձևավորումը հատկանշական է հատկապես նրանով, որ պետական մակարդակով կքննարկենք Կոնդ թաղամասի քաղաքաշինական խնդիրները, կկատարվի բազմակողմանի ուսումնասիրություն՝ պատմաճարտարապետական, տնտեսական, սեյսմիկ և այլ ուղղություններով: Կոնդ թաղամասի զարգացման հստակ հայեցակարգ է մշակվելու, որի նպատակն է պահպանել մայրաքաղաքի հնագույն թաղամասերից մեկի պատմաքաղաքաշինական միջավայրը և շունչը: Այս ամենի արդյունքում մենք ունենալու ենք «վերակենդանացած» թաղամաս Երևանի սրտում: Միաժամանակ ակնկալում ենք լոկալ տնտեսության և զբոսաշրջության ակտիվացում, ճարտարապետության, ենթակառուցվածքների և սպասարկման որակի բարձրացում, նաև աշխատատեղերի ստեղծում»։

Նախագիծը ներկայացվել էր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ մասնագիտական հանրույթի և մի շարք անհատ ճարտարապետների քննարկմանը: Վերջիններիս առաջարկությունների և դիտողությունների հիման վրա կատարվել են համապատասխան փոփոխություններ, նախագիծը լրամշակվել է: Աշխատանքային խմբի կողմից մրցույթի նախագծի քննարկումից ու վերջնական հաստատումից հետո Կոնդ թաղամասի ամբողջական և միասնական զարգացման հայեցակարգի մշակման նպատակով կհայտարարվի բաց միջազգային մրցույթ:

Նիստի ընթացքում քննարկվել են նախագծին վերաբերող տարբեր հարցեր, և նախանշվել են հետագա քայլերը:

Փոխվարչապետի հանձնարարությամբ մրցույթի նախագիծը մինչև վերջնական հաստատումը կտեղադրվի նաև «e-draft.am» հարթակում՝ հանրային քննարկման համար:

 Աշխատանքային խմբի անդամ, ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ փոխվարչապետի հետ քննարկել են ոչ թե Կոնդ թաղամասի կառուցապատման նախագիծը, այլ տեխնիկական հարցերը, այդ նախագծի համար անհրաժեշտ պահանջները։

«Հանդիպման ժամանակ քննարկվել է Քաղաքաշինության կոմիտեի կողմից կազմված մրցութային փաթեթի նախագիծը, ոչ թե նախագիծն ինքը։ Ներկայացվել է, թե մրցույթը անցկացնելու համար ինչ պայմաններ են անհրաժեշտ, ինչ մասնագետների կարիք կարող է լինել և այլն։ Զուտ կազմակերպչական հարցեր են քննարկվել»,- ասաց Մինասյանը։

Նա վստահեցրեց՝ այս պահին սեղանին Կոնդ թաղամասի կառուցապատման ոչ մի նախագիծ դրված չէ, հետևաբար քննարկում չկա։

«Դեռևս միայն կազմակերպչական հարցեր են։ Քննարկվում են բոլոր ասպեկտները՝ բնակիչների ցանկությունները, առաջարկները, ով կուզի մնալ, ով կուզի բնակարան ստանալ, գնալ ուրիշ տեղ և այլն։ Այս բոլոր հարցերը քննարկվում են, որից հետո կամաց-կամաց մոտենալու ենք բուն խնդրին։ Այս պահի դրությամբ անգամ նախնական ոչ մի բան չունենք, թե Կոնդում ինչ է լինելու։ Նախագիծ կա։ Այդ նախագիծը կատարելու համար նախ քննարկվում են սկզբունքային հարցերը, որոնք հետագայում ընդգրկվելու են արդեն կառուցապատման նախագծի մեջ»,- մանրամասն ներկայացրեց Մինասյանը։

Նա տեղեկացրեց՝ մասնագիտական հանրույթից բաղկացած ժյուրին դեռ կազմված չէ, քանի որ կառուցապատման նախագիծ, որպես այդպիսին, դեռևս չկա։

 «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Կոնդ թաղամասում ծնված ու մեծացած բնակիչներից Սուսաննա Մելիքյանը նշեց՝ իրենք չեն ցանկանում, որպեսզի իրենց տունը քանդեն, քանի որ այդ տարածքի հետ կարևոր ու լավ հիշողություններ ունեն կապված։ Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ ասաց՝ Կոնդ թաղամասի ներկա բնակիչները միակարծիք չեն՝ կապված մնալու կամ գնալու հետ։ Կան մարդիկ, ովքեր ցանկանում են համապատասխան փոխհատուցում ստանալ ու հեռանալ Կոնդից։

«Մի քանի օր առաջ եկել էին, չափագրումներ էին անում։ Մենք դեռ հստակ չգիտենք, թե կառուցապատման ինչ նախագիծ է արվելու։ Մեզ ոչինչ չեն ասում։ Միայն ասում են, որ մեր ցանկությունն է՝ հեռանալ կամ մնալ տարածքում։ Մնալու դեպքում, իրենց խոսքով, պետք է մեր տները համապատասխանեցնեն կառուցապատումից հետո ստեղծված միջավայրին։ Դեռ չգիտենք հստակ»,- ասաց Կոնդի բնակչուհին։

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը այս առումով շեշտեց՝ հաշվի են առնվելու բնակիչների ցանկությունները։ «Կադաստրը չափագրումներ է անում։ Այնտեղ այնպիսի տներ կան, որոնց դռները փակ են, չեն կարող չափագրել։ Իսկ այդ ամեն ինչը պետք է չափագրել հետագայում հստակություն ունենալու, նախագծում դրվելու համար։ Թե չէ փակ դռների հետևում դժվար է լինելու։ Ովքեր չեն ցանկանա թողնել դուրս գալ, իրենց ուրիշ բան կառաջարկվի։ Դրա վերաբերյալ այլ բաներ կան։ Գուցե իրենց միջոցներով, պետության օգնությամբ իրենք էլ կարող են ինչ-որ ծառայություններ մատուցել, չգիտեմ ճիշտն ասած, դրանք բոլորը քննարկվում են։ Դեռ հստակեցված ոչինչ չկա։

Այդ հարցերը կսկսի քննարկել տեխնիկական, ֆինանսական բլոկը։ Ամեն բլոկ առանձին քննարկում է անում, հետո մեծ, միասնական քննարկում է տեղի ունենում։ Աշխարհում ընդունված օրենքներ կան, ինչ-որ բան կառաջարկվի բնակիչներին, որը բոլորին ձեռք կտա։ Ոչ ոք չի ուզում, որ սրանից որևէ սխալ բան դուրս գա»,- իր խոսքը եզրափակեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում