Thursday, 25 04 2024
00:30
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան

Հայաստանում շատերն ուզում են վերադառնալ ՌԴ․ այդ հարցով պետք է դիմել երկու երկրների իշխանություններին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը:

– Մոսկվայում հայկական գյուղմթերքի հետ կապված հիմա խնդիր կա՞, թե՞ ոչ, որովհետև սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվում, որ նորից խնդիրներ են առաջացել: Այդ խնդիրն արդեն լուծվե՞լ է, թե՞ ոչ:

– Այդ խնդիրը ժամանակին լուծվել է. Ռուսաստանում գործող բոլոր շուկաները, խանութները և այլն, պարտավոր են ընդունել ցանկացած մթերք, այդ թվում և Հայաստանից, հատկապես, եթե նրանց հետ պայմանագիր ունեն: Սա լուծված հարց է, և լուծումը տվել է երկրի ղեկավարությունը: Այս պահին խնդիր չկա: Այն հայերը, որոնք ցանկություն ունեին իրենց առևտուրը շարունակել Food City-ում, իսկ այդպիսի հայերը շատ էին, նրանք այդ իրավունքն ունեն և շարունակում են: Այն հայերը, որոնք որոշել են ուրիշ տեղեր առևտուր անել, նաև Ռուսաստանի հայերի միության կողմից տարբեր ռեգիոններում տրամադրվել են ֆուռերի համար տեղեր: Ավելի շատ ցանկացողներ կային ու դիմումներ, որ համեցեք, հայկական մթերքները բերեք, հենց հիմա սկսում ենք իրացնել դրանք: Բայց շատ ֆուռերի վարորդները և տերերը ասում էին, որ իրենց ավելի ձեռնտու է Food City-ն կամ մեկ ուրիշ տեղ: Որտեղ ցանկացել են, էնտեղ էլ գնացել են: Այս պահին այդպիսի խնդիրներ չկան: Ճիշտ հակառակը, մեր ռեգիոնների շատերի ղեկավարները կամ մեր ակտիվիստները, որ շուկաներում են, այլ առևտրական տարածքներ պատրաստ են տրամադրելու խնդիրը լուծելու համար, եթե խնդիր է ծագում: Բայց այդ խնդիրը այն ձևով չպետք է լուծվի, որ հայերը հայերին օգնեն: Պահի տակ, այո՛, դա լուծում է: Բայց ընդհանուր լուծումն այն է, որ գոյություն ունի պետություն, որտեղ գործում են Ռուսաստանի պետության օրենքները, և այդ օրենքների համաձայն՝ ցանկացած մարդ՝ լինի հայ, լինի վրացի, ով ուզում է լինի, եթե պայմանագիր ունի, եթե ուզում է ինչ-որ տեղ առևտուր անել, նա այդ առևտուրն անում է:

– Տավուշի դեպքերից հետո Ռուսաստանի քաղաքներում որոշակիորեն լարվել էին հայերի ու ադրբեջանցիների հարաբերությունները, միջադեպեր գրանցվեցին: Ինչպիսի՞ն է իրավիճակը հիմա, ամեն ինչ բնականոն հունի մե՞ջ է մտել:

– Հիմա հանդարտվել է: Ես ուրախ եմ, որ երբ խնդիրը դեռ նոր էր սկսվել, Ռուսաստանի հայերի միությունը և նրա նախագահ Արա Աբրահամյանը շատ արագ արձագանքեցին: Հնարավոր եղավ այս խնդրից եկող վտանգները հասցնել երկրի առաջին դեմքին: Մենք մի շարք կարևոր հանդիպումներ ենք ունեցել, որոնց մի մասը լուսաբանվել է, որոշները՝ ոչ: Իշխանությունները կարողացան շատ հմուտ ձևով բոլորին, այդ թվում՝ ադրբեջանցիներին հասկացնել, որ գտնվում են Ռուսաստանում, որտեղ գործում են Ռուսաստանի օրենքները: Արագ գործողությունների արդյունքում այսօր հայ-ադրբեջանական լարվածության խնդիրը հանվել է, չկա: Food City-ի մենեջերները դուրս էին եկել և հայերի հետ սկսել էին հայերեն խոսել, երևի թե համապատասխան ահազանգերից հետո:

– Այս օրերին Ռուսաստանում ապրող, սակայն այս պահին ՀՀ-ում գտնվող շատ հայեր կորոնավիրուսով պայմանավորված չեն կարողանում հասնել Ռուսաստան: Այս խնդրով աշխատանքներ իրականացվո՞ւմ են ՌԴ իշխանությունների հետ:

– Որպեսզի սահմանները բացվեն այս կամ այն երկրի քաղաքացիների համար, այդ որոշումը ընդունում է ոչ թե Հայերի միությունը, կամ այլ հասարակական կազմակերպություն, այլ կառավարությունները: Մենք մեր կողմից աջակցում ենք՝ ինչքան կարող ենք: Հաճախ մեզ դիմում են անհատներ, երբ կա ինչ-որ արտառոց դեպք, ասենք՝ մարդ է մահացել, կամ հիվանդ է, ասենք՝ ՀՀ քաղաքացի է և Ռուսաստանում բուժման կարիք ունի, բոլոր պայմանագրերը կնքված են և պետք է գա, այդ դեպքերում մենք փորձում ենք միջամտել: Կամ, ասենք, այստեղ ՀՀ քաղաքացի կար, որ վիրավորվել էր հայ-ադրբեջանական բախումների ընթացքում, որը Հայաստան գնալու խնդիր ուներ: Մենք այդ հարցը կարողացանք լուծել: Բայց ընդհանուր առմամբ, խնդիրը լուծողը մենք չենք: Մենք գիտենք, որ այդ խնդիրը կա, տեղյակ ենք, թե Հայաստանում ինչ է կատարվում, շատերն ուզում են վերադառնալ Ռուսաստան, բայց սա միջկառավարական օրակարգի հարց է: Այդ հարցով պետք է դիմել երկու երկրների իշխանություններին:

– Այսինքն՝ սա ավելի շատ Հայաստանի ու Ռուսաստանի իշխանությունների լուծելիք խնդի՞րն է:

– Այո, և որ երկրի հետ էլ լինի խնդիրը, նման հարցերը լուծվում են միայն իշխանությունների, կառավարությունների մակարդակով: Այդ հարցով կարող եք դիմել թե՛ ՀՀ իշխանություններին, թե՛ դեսպանություններին, որպեսզի ավելի կոնկրետ պատասխաններ կարողանաք ստանալ: Այս խնդրի լուծումը մեր լիազորություններից դուրս է, չնայած՝ մենք էլ ենք շատ շահագրգռված, որ սահմանները բացվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում