Friday, 19 04 2024
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում

Ինչն է գցում և ով է բարձրացնում վարչապետի վարկանիշը

Մամուլը տեղեկություն է հրապարակել վարչապետ Փաշինյանի վարկանիշային «նոր հակառեկորդի» մասին, այն իմաստով, որ իրականացվել են ներքին օգտագործման հարցումներ, և պարզվել է, որ նրա վարկանիշը մի քիչ է ավելի 17 տոկոսից:

Իրականացվե՞լ են այդպիսի հարցումներ, ստացվե՞լ է այդպիսի պատկեր, թե՞ ոչ՝ թերևս չկա քննարկելու կամ դիտարկելու կարիք, քանի որ չկան այդպիսի հարցումների մասին վկայող հավաստի տվյալներ: Այդուհանդերձ, հստակ է, որ ժամանակ առ ժամանակ դաշտ է բերվում վարկանիշի անկման միտքը՝ փորձելով դրա վրա կառուցել քաղաքական սցենարներ ու տրամաբանություն: Դա էլ իհարկե հասկանալի է՝ որպես Հայաստանում ներքաղաքական կոչված պայքարի վաղեմի գործիքակազմ: Թե որքանով է այն կենսունակ հեղափոխությունից հետո՝ այլ հարց է, բայց մյուս կողմից՝ հասկանալի է, որ այստեղ խնդիրը քաղաքական ուժերի գործիքակազմի և իրավիճակի գնահատման համարժեքության աստիճանն է:

Բուն հարցը տվյալ պարագայում այն է, որ անկախ վարչապետ Փաշինյանի վարկանիշի աստիճանից և դինամիկայից՝ առնվազն նախկին իշխող համակարգը կամ, այսպես ասած, հիմնական ընդդիմությունը թույլ չի տա, որպեսզի այդ դինամիկան անգամ նվազման միտում ունենալու դեպքում վարչապետ Փաշինյանի համար ստեղծվեն էական խնդիրներ գոնե մոտ ապագայում: Բանն այն է, որ վարկանիշային, այսպես ասած, հայելային հակադարձ էֆեկտ է ունենում այն հանգամանքը, որ ներկայիս քաղաքական ղեկավարության ընդդիմության գերակա դիրքը զբաղեցրել և ամեն գնով փորձում են պահել նախկին համակարգին առնչվող ուժեր, ինչը հարակից մեծ էֆեկտ է ներկայիս քաղաքական իշխանության և վարչապետ Փաշինյանի վարկանիշի համար: Եվ եթե կառավարման որևէ դրվագ կարող է իքս կամ իգրեկ աստիճան նվազեցնել նրա վարկանիշը, ապա այդ կառավարման հանդեպ նախկին համակարգից եկող որևէ աղմկոտ քննադատություն ոչ միայն կվերադարձնի այդ իջեցումը, այլև գուցե մի բան էլ ավելի, եթե արտահայտվենք պատկերավոր:

Ինչ խոսք, միշտ չէ, որ այդ հակադարձ էֆեկտը աշխատելու է, բայց որ այն գործելու է դեռևս տևական ժամանակ՝ կասկածից վեր է: Թե ինչու է նախկին համակարգը ապահովում այդ էֆեկտը իր, այսպես ասած, քաղաքական աշխուժությամբ, տեղեկատվաքարոզչական աշխուժությամբ՝ այլ հարց է:

Բանն այն է, որ այդ համակարգը ներկայացնող ուժերի համար խնդիրը ամենևին Փաշինյանի վարկանիշը չէ, այլ ընդդիմադիր տիրույթում գերակա դիրքի ապահովումը, ընդ որում՝ թե՛ միմյանց նկատմամբ, թե՛ նաև այլ ուժերի, որոնք հավակնում են լինել նոր իշխանության մրցակից ընդդիմություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում