ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկով, Ասիական զարգացան բանկի «Քաղաքացիական հասարակության աջակցությունը՝ Հայաստանում առցանց կրթությանը» ծրագրի շրջանակում, Մանկական զարգացման հիմնադրամը սկսել է հետազոտել COVID-19 համավարակով պայմանավորված՝ առցանց ուսուցման ժամանակ տարրական դպրոցի ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների հոգեբանական խնդիրները:
Մասնավորապես, ուսումնասիրվում են, թե ի՞նչ խնդիրների են բախվել վերոնշյալ խմբերը, հատկապես ի՞նչն է սթրեսային իրավիճակ ստեղծել:
Ծրագրի իրականացման ընթացքում կգործի թեժ գիծ, որի միջոցով մարդիկ կարող են պատմել իրենց խնդիրների մասին և աշխատակիցների կողմից ստանալ ուղղորդող աջակցություն:
https://www.facebook.com/MoESCS.Armenia/photos/a.1839353896291896/2991992391028035/?type=3