Wednesday, 24 04 2024
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Լարված իրավիճակ Վարդենիսում. Ամբաստանյալի հարազատները շրջափակել են դատարանի շենքը

Այս պահին Վարդենիսի ընդհանուր իրավասության դատարանը շրջափակված է, և տարածքում լարված իրավիճակ է։ Դատարանում քննվող մի քրեական գործի շրջանակներում ամբաստանյալի հարազատները պահանջում են ազատ արձակել իրենց ազգականին, քանի որ նա մեղավոր չէ այն արարքում, ինչի մեջ մեղադրվում է։ Ամբաստանյալ Վահագն Մանուկյանի կինը՝ Դիանա Խաչատրյանն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք փակել են դատարանի դռները և թույլ չեն տալու, որ դատավորն ու դատախազը դուրս գան դատարանի շենքից։ «Ի սկզբանե մենք գիտեինք, որ կեղծիք է եղել այս ամբողջ քրեական գործը։ Գործով վկան ազգությամբ ռուս էր ու Հայաստանում չէր։ Մենք մեր ուժերով գտել ենք, բերել ենք, և նա ցուցմունք է տվել, որ Վահագնը ոչ մի բանում մեղավոր չէ, բայց մեկ է՝ նրա ցուցմունքից հետո Վահագնին ուզում են 14 տարի դատապարտեն»,- ասաց ամբաստանյալի կինը։ «Մենք դատարանի դռները փակել ենք, չենք թողնում, որ ոչ ոք դուրս գա։ Մենք ուզում ենք, որ Փաշինյանը իմանա, որ անարդարություն է տեղի ունեցել»,- ասաց մեր զրուցակիցը։

Դեպքը տեղի է ունեցել տարիներ առաջ Վարդենիսի ոսկու հանքի տարածքում։ Ոսկու հանքի տարածքում կրակոցներ են հնչել, և գործով ամբաստանյալը ներկայումս մեղադրվում է հանքի անվտանգության աշխատողի վրա կրակելու համար։

Մինչդեռ, կնոջ խոսքերով՝ ցուցմունք տված վկան ասել է, որ զենքը Վահագնի ձեռքին չի եղել։ «Մենք պայքարելու ենք և պահանջելու ենք, որ արդարություն լինի, ու Վահագին թողնեն ազատության մեջ՝ մինչև դատավարությունը հասնի իր ավարտին։ Նա երկու անչափահաս երեխա ունի»,- եզրափակեց կինը՝ ավելացնելով, որ դեռ չգիտեն, թե դատարանի շենքը ինչքան են շրջափակած պահելու, քանի որ տարածքում մեծ քանակությամբ ոստիկանական ուժեր են կենտրոնացվում։

Լուսանկարը՝ Armlur.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում