Tuesday, 23 04 2024
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը

Արցախցին իրավունք ունի իմանալու՝ ինչո՞ւ է արհեստականորեն մեծացվում ԱԽ գործառույթը, կա՞ այդ հարցում Երևանի ճնշումը, թե՞ ոչ

«ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր լիազորության մի մասը փոխանցել է Անվտանգության խորհրդին»՝ Արցախի խորհրդարանում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը: «Դա արվել է ԱՀ նախագահի հրամանով: Դա իր իրավունքն է, թե որ մասով մեզ լիազորի: Դա ամբողջովին գաղտնի է՝ նախագահի հրամանից ելնելով։ Լիազորությունները տրված են այնքան, ինչքանով պետք է: Դա նախագահն ինքն է որոշում, թե իր գործունեության ո՞ր չափը մեզ վստահի»,- նշել է Սամվել Բաբայանը: Նա այնուհանդերձ որոշ մանրամասներ է հրապարակել. «Մենք լիազորված ենք ամեն հարցով՝ բնապահպանությունից սկսած, գյուղապետով և բոլոր ոլորտներով իրավունք ունենք ստուգելու, նայենք՝ ի՞նչ է կատարվում և այլն։ Չկա այնպիսի ոլորտ, որտեղ մեզ արգելված է գործունեություն ծավալել»:

Սամվել Բաբայանը բացառել է Արցախում երկիշխանության հաստատումը՝ ըստ էության հերքելով այդ մասին մամուլի հրապարակումները։

Արցախցի իրավապաշտպան, «Հելսինկյան 92» նախաձեռնության արցախյան կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց մի կարևոր հանգամանքի վրա. «Մեր երկրի Սահմանադրությամբ այդ կառույցն ու իր քարտուղարը ունեն բացառապես խորհրդատվական բնույթ։ Այն իր կարգավիճակով ավելի ցածր է, քան ցանկացած նախարարություն, որն ունի իրական իշխանություն։ Ուստի Բաբայանի ցանկացած հռետորաբանություն, որը վերաբերում է նրան ինչ-որ գործառույթներ փոխանցելուն, որն իբր արել է Արայիկ Հարությունյանը, ոչ այլ ինչ է, քան դիլետանտի մանկական բամբասանք, որն իրականում ունի հավակնություններ և իրականում նպատակ է հետապնդում Արցախում իշխանություն ստանալու»։

Ըստ Օհանջանյանի՝ Արայիկ Հարությունյանը չէր կարող նրան նման գործառույթներ փոխանցել, քանի որ դա հակասահմանադրական է, և նա դրա համար ստիպված է լինելու պատասխան տալ. «Այլ հարց է, օրինակ, այն հանգամանքը, որ Սամվել Բաբայանի պահանջով մոտ տասն անգամ մեծացել է Անվտանգության խորհրդի աշխատակիցների հաստիքը։ Նախագահը անհրաժեշտ է համարել գնալ նման զիջումների, բայց ես կրկնում եմ, որ մեր երկրում կարիք չկա հարկատուների հաշվին արհեստականորեն մեծացնելու մի կառույցի գործառույթը, որն ապրիորի կրկնօրինակում է այլ գերատեսչությունների գործառույթները և չունի ներուժ պետության քաղաքական միտքն ու ազգային անվտանգության վերաբերյալ խորհուրդները բերելու ժամանակակից տարածաշրջանային ու միջազգային մարտահրավերներին համապատասխան հարթության վրա՝ ներառյալ նաև համաճարակային մարտահրավերները։ Ուստի ես կարծում եմ, որ հասարակությունը պետք է նախագահից պահանջի խելքին մոտ պատասխան՝ ինչու է արհեստականորեն մեծացվում այդ կառույցը, կա՞ այդ հարցում Երևանի ճնշումը, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ինչով է դա պայմանավորված»։

Ինչ վերաբերում է Արցախում երկիշխանության հաստատման հնարավորությանը, ապա, ըստ մեր զրուցակցի, Սամվել Բաբայանն ու մի քանի այլ ուժեր փորձում են հասարակությանը համոզել, թե Արցախում երկիշխանություն է. «Դա Սամվել Բաբայանին պետք է այն բանի համար, որ հասարակության աչքերում ինքն ամենակարող երևա և անհրաժեշտության դեպքում ստանա այն դիվիդենդները, որոնք իրեն պակասում էին նախագահ դառնալու համար։ Ես ամենասկզբից էլ ասել եմ՝ հաշվի անելով նրա անվիճելի ներդրումը մեր ազգի հաղթանակի հարցում՝ նրա նշանակումն Անվտանգության խորհրդի պաշտոնում մեր պետականության իմիջին հասցված վնաս է, երբ ահաբեկչական ակտի կազմակերպիչը՝ նկատի ունեմ նախագահի վրա հարձակումը, նշանակվում է երկրում նման կարևոր պաշտոնի»։

Սամվել Բաբայանը Արցախում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև սահմանադրական փոփոխությունների հնարավորության մասին և նշել, որ Սահմանադրությունը կփոփոխվի այն ժամանակ, երբ փոխվի նաև Հայաստանում Սահմանադրությունը, որպեսզի իրար համապատասխանեն։ Այս հայտարարություններին ի պատասխան Օհանջանյանն ասաց. «Ես կարծում եմ, որ մենք մեծ հաշվով արդեն փոխել ենք մեր Սահմանադրությունը, և այն բավականին ճկուն է՝ կյանքի կոչելու այն ծրագրային դրույթները, որոնցով քաղաքական կազմակերպությունները և նրանց ղեկավարները գալիս են իշխանության: Բայց Սահմանադրությունը կենդանի կառույց է, և կյանքի ընթացքում լինում են այնպիսի փոփոխությունների անհրաժեշտություններ, որոնք ներառված չեն լինում Սահմանադրության մեջ, կամ լինում են այնպիսի դրույթներ, որոնք այլևս հասարակության օրակարգում չեն։ Դրա համար էլ փոփոխություններ են արվում։ Բայց սահմանադրական փոփոխությունները Հայաստանին համապատասխանեցնելիս պետք է դրսևորել ինքնուրույնություն, որովհետև մենք անկախ պետություն ենք, բայց միևնույն ժամանակ կարիք կա ջանք գործադրելու, որպեսզի Մայր օրենքը համահունչ լինի Հայաստանի օրենքին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում