Tuesday, 19 03 2024
15:30
Պուտինը վերընտրվելուց հետո իր առաջին այցը կկատարի Չինաստան. Reuters
Ցանկացած պահի կարող է խզել ԵՄ առաքելության աշխատանքը, ինքնիշխանության հետ կապված հարց չկա
«Ասել են՝ էդ ի՞նչ տարածքներ ես զիջում, էստեղ դու ամագ ունե՞ս»․ Տավուշում Փաշինյանին հարցեր են տվել
Պետք է ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետ
15:15
Իսպանիայում 6 մարդ է զոհվել ոստիկանական անցակետի մոտ բեռնատարի վրաերթի հետևանքով
Նիկոլ Փաշինյանի բազմիմաստ խաղը Տավուշում
«Կովկասում ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը կայունություն չեն ավելացնի տարածաշրջանում». Պեսկով
Ցավոք, Ադրբեջանի պատճառով քարտեզների ընտրության պայմանավորվածություն դեռևս ձեռք չի բերվել
Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերում. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Կենտրոնական բանկը՝ Հայաստանում ռուսական «МИР» քարտերի սպասարկման մասին
Ողբերգական վթար Սյունիքի մարզում. մեքենայի հրդեհվելու հետևանքով զոհվել է 4 հոգի, այդ թվում 11-ամյա երեխա
Չարենցավանի կամրջի մոտ մեքենաներ են բախվել
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. Փաշինյան
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ նոր ձևաչափով գործունեության ծրագիրը շուտով կհաստատվի
Եթե ամեն հուշարձանի համար մեկ հսկող կցենք, ապա կունենանք ավելի շատ հուշարձան, քան՝ մարդկային ռեսուրս
Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Էն որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, էս մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը
Ծառը կոտրվել ու ընկել է մեքենայի վրա
Վարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս են
Կասե՞ք ի վերջո, էդ «Fly Arna»-ն ի՞նչ եղավ, փակվե՞ց, լիցենզիան ավարտվե՞ց. Գաբրիելյանը` փոխնախարարին
««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեց
ՔՊ նորընտիր պատգամավոր Դավիթ Կարապետյանը ԱԺ ամբիոնից երդվեց
Շփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. Փաշինյան
Ժողովու’րդ, ձեր հարցերի պատասխանները գտնելու ենք, հիմա, թողեք ոտք-ոտք քայլենք առաջ. Փաշինյան

Տիգրան Խաչատրյանը և Արցախի գյուղնախարարն այցելել են ջերմատնային տնտեսություն և «խելացի» անասնաշենք

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանն այցելել են Կոտայքի մարզում ելակի արտադրությամբ զբաղվող «Էկոբերի» ընկերության ջերմոցային տնտեսություն, որտեղ ելակն աճեցվում է հիդրոպոնիկ եղանակով։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ընկերության հիմնադիր տնօրեն Դմիտրի Ալեկսեյենկոյի ուղեկցությամբ հյուրերը շրջել են ջերմատան տարածքով, ծանոթացել այստեղ ներդրված ժամանակակից սարքավորումներին, ընկերության առաջիկա ներդրումային ծրագրերին։ Տնօրենը տեղեկացրել է, որ ընկերությունում մշակվող հատապտուղը մասամբ իրացվում է ներքին, մասամբ՝ արտաքին շուկայում։ Ելնելով առկա պահանջարկից՝ առաջիկայում նախատեսվում է կառուցել ևս մեկ ջերմատուն, իրացման վերաբերյալ արդեն իսկ կան նախնական պայմանավորվածություններ։

Շրջայցի ընթացքում պաշտոնյաներն ընկերության տնօրենի հետ քննարկել են Հայաստանի ջերմոցաշինության ոլորտում գործող ծրագրերը, ներկայացրել ոլորտում ներգրավված տնտեսվարողներին տրամադրվող արտոնությունները։ Անդրադարձ է կատարվել նաև Արցախում ջերմոցաշինության զարգացմանը և այս ուղղությամբ Հայաստանից ներդրումների ներգրավման հնարավորություններին։

«Բուսաբուծության և անասնաբուծության ոլորտում արդեն նախանշել ենք այն ուղղությունները, որոնք այս տարվա ընթացքում պետք է, փոխադարձաբար քննարկելով, բարելավենք։ Բուսաբուծության ոլորտում եղած հաջողություններից մեկը, որն ուզում ենք Արցախի գործընկերներին ներկայացնել, ջերմոցային տնտեսություններն են, որոնք Հայաստանում բավական հաջողություններ են արձանագրել։ Մենք ցանկանում ենք մեր ոգևորությունը փոխանցել Արցախի գործընկերներին և մեր գործարար կազմակերպություններին համոզել, որպեսզի իրենց գործունեությունը շարունակեն զարգացնել նաև Արցախում», – նշել է Տիգրան Խաչատրյանը։

Այնուհետև պաշտոնյաներն ուղևորվել են Արարատի մարզի Ջրաշեն համայնք, որտեղ պետական աջակցության ծրագրերի շրջանակում հիմնվել է «խելացի» անասնաշենք։ Գերմանական ծագման սիմենթալ տեսակի բարձր տոհմային ցուցանիշներով 27 երինջները ձեռք են բերվել օգոստոսին՝ «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրով։ Առաջիկայում նախատեսվում է ընդարձակել տնտեսությունը և կառուցել ևս մեկ անասնաշենք՝ նախատեսված մոտ 50 գլուխ խոշոր եղջերավոր կենդանու համար։

Այցի ընթացքում Տիգրան Խաչատրյանը կարևորել է Հայաստանի և Արցախի միջև ագրարային բնագավառում փոխգործակցության ընդլայնումն ու երկու հայկական պետություններում գյուղատնտեսական ծրագրերի ներդաշնակեցումը։

«Մեր ծրագրերի հետագա լրամշակման և բարելավման հարցում մենք աշխատում ենք հաշվի առնել Արցախի գործընկերների լավագույն փորձը, նաև մեզ մոտ կուտակված լավ փորձը փոխանցել նրանց, որպեսզի կարողանանք միասնական ուժերով լուծել պարենային ապահովության և սննդի անվտանգության խնդիրները։ Թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում պետք է սահմանենք միասնական կանոններ և չափանիշներ, որպեսզի սպառողն ունենա անվտանգ սննդամթերք օգտագործելու հնարավորություն», – ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։

Հայաստանում և Արցախում գյուղատնտեսական ծրագրերի համաքայլ իրականացումը կարևորել է նաև ԱՀ գյուղատնտեսության նախարարը։

«Գյուղատնտեսությունը Արցախի Հանրապետության տնտեսության ռազմավարական ճյուղերից մեկն է, և նրա զարգացման տեմպերից են մեծապես կախված մեր ազգաբնակչության կենսամակարդակն ու բարեկեցությունը։ Հաշվի առնելով արագ փոփոխվող աշխարհի բազում մարտահրավերները՝ մենք ուղղակի պարտավոր ենք լիակատար ապահովել մեր երկու հայկական հանրապետությունների պարենային անվտանգությունը», – ընդգծել է Աշոտ Բախշիյանը։

Նրա խոսքով՝ այդ նպատակին հասնելու համար Արցախում վերջերս վերանայվել են գործող պետական աջակցության ծրագրերն ու գործիքակազմը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ քննարկվել են աջակցության ծրագրերը համատեղելու միջոցները, որպեսզի հնարավոր լինի հասնել գերնպատակին՝ պարենային անվտանգության ապահովմանը և ունենալ զարգացած, ինտենսիվ գյուղատնտեսություն։

«Ընդհանրապես, մեր ամբողջ քաղաքականությունն ուղղված է լինելու վերջնական արտադրանքի խրախուսման, ներդրումների ներգրավման և, որն ամենակարևորն է՝ ենթակառուցվածքների, առաջին հերթին՝ ոռոգման ենթակառուցվածքների կառուցմանն ու զարգացմանը», – ամփոփելով իր խոսքը՝ նշել է Աշոտ Բախշիյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում