Friday, 29 03 2024
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս

Տեր-Պետրոսյան-Քոչարյան որ փուլն է հետաքրքրել ՌԴ դեսպանին

Սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ՌԴ դեսպան Կոպիրկինի հանդիպումը: Դրա ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությանը, ռեգիոնալ անվտանգությանը, արցախյան հարցի կարգավորմանը վերաբերող թեմաներ:

Անշուշտ, առաջին նախագահի և Հայաստանում հավատարմագրված դեսպանների հանդիպումները նոր չեն, նորություն չեն, սակայն բնականաբար դրանք միշտ էլ առաջացնում են հանրային, քաղաքական հետաքրքրություն, քանի որ հազիվ թե որևէ դեսպան հանդիպում է առաջին նախագահի հետ ժամանցի կամ գիտահետազոտական նպատակով, առավել ևս՝ տարածելով քաղաքական բովանդակության զրույցի մասին հաղորդագրություն:

Եվ ուրեմն, ի՞նչն է տարել Ռուսաստանի դեսպանին Հայաստանի առաջին նախագահի մոտ՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա գլխավորած քաղաքական ուժը ներկայումս այնքան էլ ակտիվ չեն կամ բոլորովին ակտիվ չեն ներքաղաքական տիրույթում: Իսկ հնարավո՞ր է, որ դեսպանին հետաքրքրել է հենց պասիվության պատճառը՝ հատկապես նկատի ունենալով նախկին համակարգի կամ նախկին իշխանության, մասնավորապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունը:

Տեր-Պետրոսյանը, չնայած 2011-2015 թվականներին Ռոբերտ Քոչարյանի հետ ԲՀԿ միջոցով լատենտ գործակցության իրողություններին, դիտարկվում է Ռոբերտ Քոչարյանի հետ ներքաղաքական թեժ դիմակայության թերևս առանցքային կրող: Մյուս կողմից՝ հարց է, ներկայիս իրադրության ֆոնին դեսպան Կոպիրկինին կամ Մոսկվային կարող էր հետաքրքրել Տեր-Պետրոսյան-Քոչարյան քաղաքական դիմակայությա՞ն, թե՞ գործակցության շրջափուլը: Առավել ևս, որ գործակցությունն ի վերջո չի սահմանափակվել մատնանշված ժամանակագրությամբ և ձևաչափով: Վերջին հաշվով, Ռոբերտ Քոչարյանն Արցախում իշխանության առաջին պլան է եկել Հայաստանի այն ժամանակի իշխանության հետ համաձայնությամբ, հետո նույն համաձայնությամբ նա տեղափոխվել է Երևան և փաստորեն հայտնվել արդեն հայաստանյան մեծ քաղաքականության արեալում:

Սա անշուշտ պատմություն է, բայց թերևս ամենևին ոչ անվերադարձ անցյալ ճանապարհված: Պատմություն, որը անկասկած շարունակում է իր տարբեր փուլերով էական ազդեցություն ունենալ քաղաքական զարգացումների վրա անգամ թավշյա հեղափոխությունից հետո, երբ թվում էր, որ նախկին համակարգը փաթեթային տրամաբանությամբ, այսինքն՝ իր բոլոր հիմնական դերակատարներով, կարող է դառնալ անվերադարձ պատմություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում