Չինացի զինծառայողները կմասնակցեն «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին, որոնք տեղի կունենան Ռուսաստանում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՉԺՀ ՊՆ հայտարարությանը:
Ռազմական գերատեսչությունը նշել է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև ավելի վաղ ձեռք էին բերվել համապատասխան պայմանավորվածություններ:
«Չինաստանի զինված ուժերը անձնակազմ կուղարկեն Ռուսաստանի Դաշնության Աստրախանի շրջան` մասնակցելու «Կովկաս-2020» ռազմավարական զորավարժություններին, որոնք կանցկացվեն սեպտեմբերի 21-ից 26-ը»,- ասված է Չինաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: