Deutsche Bank Trust Company Americas-ը, որը Deutsche Bank-ի դուստր ձեռնարկությունն է, ԱՄՆ ֆինանսների նախարարությունից 583.000 ԱՄՆ դոլարի չափով տուգանք է ստացել՝ Ղրիմի բռնակցման պատճառով Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները խախտելու համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչներին:
Նախարարությունը պարզել է, որ դուստր ձեռնարկությունը մի շարք դրամական փոխանցումներ է իրականացրել այն բանկի հաշիվներին, որը Ղրիմում աշխատելու համար գտնվում է Վաշինգտոնի պատժամիջոցների տակ: Նման խախտման համար ձեռնարկությունը տուգանվել է 425.6 հազար դոլարով:
Բացի այդ, Deutsche Bank Trust Company Americas-ը 2015-ին Միացյալ Նահանգների միջոցով խոշոր վճար է կատարել նավթամթերքների գնման հետ կապված և հետաքրքրություն է ցուցաբերել Վաշինգտոնի պատժամիջոցների տակ գտնվող կիպրական (IPP Oil Products (Cyprus) Limited) ընկերության նկատմամբ: Այս խախտման համար ընկերությունը պետք է վճարի 157.5 հազար դոլար:
ԱՄՆ-ը հակառուսական պատժամիջոցներ, ինչպես նաև Ղրիմի հետ կապված ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ սահմանափակող միջոցներ է սկսել կիրառել դեռևս 2014թ.-ի մարտից: