Արևելյան Միջերկրականում թուրք-հունական լարված հարաբերությունների պայմաններում մեկը մյուսի հետևից անցկացվում են զորավարժություններ, հաղորդում է Ermenihaber.am-ը:
Հերթական զորավարժությունը տեղի է ունենում Թուրքիայի ու Կիպրոսի հյուսիսային հատվածում թուրքերի կողմից հռչակած Հյուսիսային Կիպրոսի չճանաչված հանրապետության մասնակցությամբ:
Հյուսիսային Կիպրոսի ցամաքում ու տարածքային ջրերում անցկացվող «Միջերկրածովյան փոթորիկ» անունով զորավարժությունը մեկնարկել է սեպտեմբերի 4-ին և ըստ պաշտոնական հաղորդագրության՝ պետք է ավարտվի սեպտեմբերի 10-ին:
Վարժանքներին ներգրավված են Թուրքիայի ռազմաօդային, ռազմածովային և ցամաքային ուժերը ուժերը:
Նշենք, որ սրանից առաջ էլ Հունաստանն էր զորավարժություն անցկացնում Միջերկրականի արևելքում: