Saturday, 20 04 2024
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել

Նախկինների դեմ չենք պայքարել, որ 1 կգ երշիկ ավելի ուտենք. մի գրոշով նրանց արածը չենք մոռանալու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը։

– Պարոն Պետրոսյան, ՀՅԴ-ԲՀԿ-«Հայրենիք» եռյակը համագործակցում է, իրենց ասելով՝ օրակարգում այս իշխանությունների հրաժարականի հարցն է։ ԲՀԿ-ն նաև կրթական թեմայով հանրահավաք է նախաձեռնել։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս ուժերի գործունեության շուրջ։

– Չգիտեմ՝ իրենց ակնկալիքները որոնք են, բայց միանշանակ է, որ ոչինչ էլ չի ստացվելու։ Ես միշտ նշել եմ, որ այն ուժերը, որոնց օրակարգում ընդդեմ գաղափարախոսությունն է, հաջողություն չեն կարող գրանցել։ Իրենք ծրագրերով էլ հանդես չեն գալիս։ Դաշնակցությունը,  երեկվա իշխանության  մաս կազմած ԿԳԲ-իշնիկը այսօր քաղաքականության մեջ է, բայց ես շատ կուզենայի, որ ԲՀԿ-ն նրանց մեջ չլիներ։ Ամեն դեպքում՝ հեռանկար չեմ տեսնում։ Իհարկե, այնպես չէ, որ իշխանությունը 100 տոկոսով ամեն ինչ լավ է անում, բնականաբար կան բացթողումներ,  ու կարևոր է, որ այդ մասին բարձրաձայնի ընդդիմությունը։ Բայց դա այն ֆորմատը չէ, որ կարող է բացթողում բարձրաձայնել.  իրենք անում են զուտ անելու համար, ոչ ավելին։

– Կարծում եք՝ այսօր կա՞ այնպիսի մի կրիտիկական զանգված, որ դեմ է իշխանություններին ու փողոց դուրս կգա։

– Կրիտիկական  մասսա հաստատ չկա։ Մեր ժողովուրդը 20 տարի դիմացել է այն ամենին, ինչ իր գլխին բերել են նախկին իշխանությունները, ու լավ գիտի, որ 2 տարում այդ ամենը շտկել հնարավոր չէր։ Իհարկե, նրանք, ովքեր անմիջապես իրենց կաշվի վրա են ուզում փոփոխություններ տեսնել, դա չտեսնելով՝ մի փոքր հիասթափվում են։ Բայց ինչ վերաբերում է հարցին, որ նախկինները կարող են հետ գալ, ժողովուրդը հիշելու է՝ ում են ուզում հետ բերել, ու թույլ չի տալու։ Կարող է իշխանություններից շատ ավելին էինք սպասում, բայց մի շարք փոփոխություններ կատարվել են։ Տարբեր բնագավառներում բացթողումներ, չարաշահումներ էին, կան անելիքներ։ Առաջնային հարցերը լուծվում են, ամենագլխավոր բանը՝ մասսայական կազմակերպված պետական թալանը  վերացել է, ու ժողովուրդը դա իր մաշկի վրա զգում է։ Բանակն այսօր արդիականացված զենքեր ունի, զինվորին կերակրելու ձևը փոխվել է, ճանապարհները սարքվում են, ամենակարևորը՝ վաղվա օրվա նկատմամբ հավատը վերականգնվել է։ Այնպես չէ, որ մենք նախկին իշխանությունների դեմ պայքարում էինք, որ մի կգ երշիկ ավելի ուտեինք, խնդիրը ստամոքսը չէ։ Խնդիրը մեր երեխաների վաղվա օրվա հանդեպ  հույս ունենալն է։ Իհարկե, կան իշխանության մեջ մարդիկ, որոնք պետք է փոխվեն, բայց չմոռանանք, որ հիմնականում երիտասարդ կադրեր են, որոնք պետք է սովորեն։ Հաճախ  կայքերը նայում եմ՝ որոշների հույսն էլի օտարներն են, պուտինները, բայց ավելի լավ է  երիտասարդներ, քան օտարներ։ Նրանք, ովքեր մի քանի գրոշով կարող են նախկինների արածը մոռանալ, նրանց ծափահարել, հոգու խորքում գիտեն, որ նրանց վերադարձը կործանարար է մեր երկրի համար։

– Կարծում եք՝  որոշակի վտանգ կա միայն այդ  երե՞ք ուժերից, թե՞ նաև նախկին նախագահներից։

– Ոչ մեկից էլ վտանգ լինել չի կարող, որովհետև ոչ մեկը ոչինչ անել չի կարող։ Ժողովուրդն արդեն մեկ անգամ իշխանություն է փոխել, նրա ձեռքից չես կարող իշխանություն խլել։ Ժողովուրդը Նիկոլին էլ, Ռազմիկին էլ կարող է փոխել, բայց նախկինների  ճանապարհն այնպես է փակել, որ անվերադարձ գնացել են։ Նույնիսկ Նիկոլն էլ ասի՝ նախկիններին հետ բերեք, ժողովուրդը դա թույլ չի տալու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում