Thursday, 25 04 2024
22:29
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից

Հեղափոխությունն ավարտվեց, բոլորը քայլում են դեպի տուն

Խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը երեկ հայտարարել է մանդատը վայր դնելու մասին՝ որպես դրա պատճառ դիտարկելով ԿԳՄՍ նախարարի վարած քաղաքականության հետ համաձայն չլինելը:

Մի կողմ թողնենք «Իմ քայլի» պատգամավորի քայլի քաղաքական և քաղաքագիտական տրամաբանության, մեղմ ասած, տարօրինակությունը: Ի վերջո, խոսքը այն մասին է, որ փաստացի վերադասը թողնում է իր մանդատը ստորադասի հետ անհամաձայնության պատճառով: Իհարկե, պատգամավոր-նախարար հարաբերակցությունը ամբողջապես նույնական չէ վերադաս-ստորադաս տրամաբանությանը, բայց նախարարն է ենթակա խորհրդարանին, պատգամավորն է, որ վերահսկողական գործառութային առավելություն ունի գործադիր կառույցի նկատմամբ: Բայց պետք է իհարկե արձանագրել, որ ինչպես հեղափոխությունից առաջ, այդպես էլ դրանից հետո Հայաստանի քաղաքական կյանքը դեռևս շատ հեռու է քաղաքական և քաղաքագիտական տրամաբանությունից, հետևաբար պետք չէ փնտրել մի բան, որի բացակայությունը հանրահայտ իրողություն է վաղուց: Առավել ևս, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ձևավորվեց խորհրդարան ընդամենը հավաքականության, ընդ որում՝ գրեթե տարերային հավաքականության սկզբունքով: Դրա պատճառներն անշուշտ մի քանիսն էին, ընդ որում՝ բոլորն էլ թերևս խորը:

Մեկ ամբողջությամբ հնարավոր է թերևս գնահատել, որ պատճառը Հայաստանում տարիներ շարունակ քաղաքականության և քաղաքական մրցակցության հետևողական ոչնչացումն էր, որ բերեց մի վիճակի, երբ անհրաժեշտություն էր հեղափոխական փոփոխությունը, բայց միևնույն ժամանակ այդ փոփոխությունն էլ տեղի ունեցավ առաջնորդի, սակայն ոչ՝ քաղաքական ձևավորված թիմի լոկոմոտիվային դերակատարումով: Ըստ այդմ, Արսեն Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելն ինչ-որ իմաստով հեղափոխության քաղաքական պատկերի կազմալուծում կամ ապամոնտաժում է:

Հարցն այն է, թե որքանով է այդ գործընթացը ծավալվելու ավելի մեծ ուժով: Սակայն, խոշոր հաշվով, դա նաև բնականոն գործընթաց է, որովհետև հեղափոխությունն ինչ-որ պահից պետք է ավարտվի կամ արդեն գուցե ավարտվել է, և կյանքը պահանջում է անցում առավել հստակ քաղաքական իրողությունների ու դիրքավորումների: Հարցն այս դեպքում այն չէ, թե արդյոք Արսեն Ջուլֆալակյանը, մանդատը վայր դնելով, դուրս է գալիս քաղաքականությունից ընդհանրապե՞ս, թե՞ փոխում է քաղաքական դիրքավորումը և կմիանա այլ ուժի՝ լինի դա «Բարգավաճ Հայաստանը», «Հայրենիքը», թե Ռոբերտ Քոչարյանը: Ի վերջո այդ ուժերն են, որ այսօր սրությամբ թիրախավորում են հենց այն բովանդակային սեգմենտը, որի հետ իր անհամաձայնությունն է հայտնում Ջուլֆալակյանը:

Խնդիրը վերջին հաշվով այն է, որ հեղափոխական հավանականությունը լավ է հեղափոխության ընթացքում, իսկ հետհեղափոխական շրջանում այն թե՛ խանգարող հանգամանք է, թե՛ փաստացի կամա թե ակամա ական՝ հասարակական-քաղաքական գործընթացների ներքո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում