Բլոգեր Ալեքսեյ Նավալնին, որին Բեռլինի Charite կլինիկայում դուրս են բերել արհեստական կոմայից, կրկին կարող է խոսել: Այս մասին գրում է Spiegel- ը`հղում անելով աղբյուրներին:
Պարբերականի տվյալների համաձայն՝ Նավալնին կարող է վերհիշել մանրամասները, որոնք տեղի են ունեցել նախքան Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում գիտակցությունը կորցնելը:
Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում: Ինքնաթիռը շտապ վայրէջք էր կատարել Օմսկում, որտեղ նրան անգիտակից վիճակում հոսպիտալացրել էին։ Ավելի ուշ՝ օգոստոսի 24-ին, Նավալնին տեղափոխվել էր Բեռլինի «Շարիտե» կլինիկա, որտեղ հայտնել էին, որ կլինիկական հետազոտությունների համաձայն նա թունավորվել է խոլինէսթերազի ինգիբիտորների խմբի մի նյութով:
Գերմանացի մասնագետների կարծիքով Նավալնիին թունավորել են Նովիչոկ տեսակի թույնով: